040.0779.271100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«27» նոյեմբերի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 նոյեմբերի 2000 թվականի N 779
 
i
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
 
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնվող` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների ամսական դրամական բավարարման չափերից:
Կենսաթոշակների ամսական չափերի վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գործող գումարը հաշվի է առնվում 100 տոկոսի չափով:
(1-ին կետը փոփ. 01.07.04 թիվ 922-Ն, 24.02.05 թիվ 175-Ն որոշումներ)
2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափն ու երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելումները:
i
3. Սահմանել, որ նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման համար ամսական դրամական բավարարման մեջ 2003 թվականի հունվարի 1-ից հիմք են ընդունվում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների համապատասխան պաշտոնների համար Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը:
(3-րդ կետը փոփ. 30.01.03 թիվ 69-Ն որոշում)
4. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար համապատասխան պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելումները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`
 
     2-5 տարվա`          5 տոկոսի,
     5-10 տարվա`         10 տոկոսի,
     10-15 տարվա`        15 տոկոսի,
     15-20 տարվա`        20 տոկոսի,
     20-25 տարվա`        25 տոկոսի,
25 տարվանից ավելի`  30 տոկոսի չափով:
 
5. Զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:
6. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2001 թվականի հունվարի 1-ից:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել համապատասխան միջոցներ` վերահաշվարկված կենսաթոշակները վճարելու համար:
7.1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` մինչև 1999 թվականի հունվարի 1-ը նշանակված` զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան և վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2006 թվականի հունվարի 1-ից:
(7.1-րդ կետը լրաց. 22.09.05 թիվ 1554-Ն որոշում)
i
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 759 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 21-ի N 20 որոշման խմբագրությամբ`) բացառությամբ 8-րդ կետի, և 2000 թվականի մարտի 13-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման ժամկետների մասին» N 115 որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից: