ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2021 թվականի N 958-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
1) հավելվածի «ներածություն» բաժինը, 4-րդ, 5-րդ, 13-րդ, 16-րդ կետերը, 35-րդ կետի 1-ին, 2-րդ և 10-րդ ենթակետերը «տավարաբուծություն» բառից հետո իր հոլովաձևերով լրացնել «և գոմշաբուծություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
2) հավելվածի «ներածություն» բաժինը «կովերի» բառից հետո լրացնել «և մատակների» բառերով.
i
3) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Գոմշաբուծությամբ զբաղվում են Տավուշի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում: Ներկայումս, ըստ օպերատիվ տվյալների, Հայաստանի Հանրապետությունում առկա է շուրջ 700 գլուխ գոմեշ:».
i
4) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հայաստանում գոմշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից: Տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի սահմաններում: Գոմեշներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում:».
i
5) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Անհրաժեշտ է նպաստավոր միջավայր ձևավորել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար, ինչը հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և մածունի, ինչպես նաև գոմեշի կաթից ստացվող բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի` մոցառելլա պանրի արտադրության կազմակերպումը:».
i
6) հավելվածի 15-րդ կետը «3500-4000 կգ կաթ» բառերից հետո լրացնել «, իսկ գոմեշներից` 1500-2000 կգ» բառերով.
i
7) հավելվածի 35-րդ կետի 4-րդ ենթակետը «մինչև 3500-4000 կգ» բառերից հետո լրացնել «, իսկ մեկ գլուխ գոմեշի հաշվով` մինչև 1500-2000 կգ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. հունիսի
Երևան