Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 837 ...

24.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.10.2001  -ից մինչեւ   24.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.01 թիվ 1237 որոշում)

i

040.0981.151001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2001 թվականի N 981

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 837 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Աշոցքի կենտրոնական հիվանդանոցի և մի շարք գյուղական ամբուլատորիաների գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին» N 837 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի կենտրոնական հիվանդանոցի և մի շարք գյուղական ամբուլատորիաների գույքը հանձնելու մասին».

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի կենտրոնական հիվանդանոցի գույքը` շենքը (վերականգնված` Վատիկանի Քամիլիանների միաբանության կողմից) ու մնացած գույքն ամբողջությամբ, և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող մի շարք գյուղական ամբուլատորիաների (ցանկը կցվում է) գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Վատիկանի Քամիլիանների միաբանության «Սուրբ Քամիլիո» բարեգործական հիմնադրամին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 15-ից:

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող

այն գյուղական ամբուլատորիաների, որոնց գույքը սեփականության

իրավունքով անհատույց հանձնվում է Վատիկանի Քամիլիանների

միաբանության «Սուրբ Քամիլիո» բարեգործական հիմնադրամին

 

Արփենի գյուղական ամբուլատորիա

Հարթաշենի գյուղական ամբուլատորիա

Բաշգյուղի գյուղական ամբուլատորիա

Բավրայի գյուղական ամբուլատորիա

Ղազանչիի գյուղական ամբուլատորիա

Գոգհովտի գյուղական ամբուլատորիա

Կաքավասարի գյուղական ամբուլատորիա

Կարմրավանի գյուղական ամբուլատորիա

Կրասարի գյուղական ամբուլատորիա

Մուսայելյանի գյուղական ամբուլատորիա

Սարապատի գյուղական ամբուլատորիա

Սարագյուղի գյուղական ամբուլատորիա

Փոքր Սարիարի գյուղական ամբուլատորիա

Մեծ Սեպասարի գյուղական ամբուլատորիա

Փոքր Սեպասարի գյուղական ամբուլատորիա

Սիզավետի գյուղական ամբուլատորիա

Թավշուտի գյուղական ամբուլատորիա

Թորոսգյուղի գյուղական ամբուլատորիա

Վարդաղբյուրի գյուղական ամբուլատորիա

Ցողամարգի գյուղական ամբուլատորիա

Ձորաշենի գյուղական ամբուլատորիա

Զույգաղբյուրի գյուղական ամբուլատորիա

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2001
N 981
Որոշում