Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ...

 

10.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 5-րդ կետի «գ» ենթակետի «իր հետ փոխկապակցված» բառերը փոխարինել «այլ» բառով.

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) պաշտոնատար անձ` անձ, որն իր զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որն զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որն զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն: Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքով իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում ուսումնասիրություն սկսելու հիմքեր հայտնաբերելուց հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը որոշում է կայացնում նոր ուսումնասիրություն սկսելու մասին:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «տեսակի» բառը:

 

i

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երեք տարի:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «կետով» բառը փոխարինել «մասով» բառով:

 

i

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) իրավասու մարմնին հայտնի տվյալներ` ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.»:

 

i

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ համապատասխան պահանջի առկայության դեպքում պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում` այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումար:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ապա իրավասու մարմինը կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումարի բռնագանձում, եթե առկա չեն այդ գույքի` հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը ծանրաբեռնված է այլ անձանց` սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանվող իրավունքներով, ապա իրավասու մարմինն իր ընտրությամբ կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում կամ հայցի ներկայացման պահի դրությամբ այդպիսի գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում` այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումարի բռնագանձում:»:

 

Հոդված 9.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կարող է կայացվել նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների տվյալներով:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ժամկետը տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված ուսումնասիրությունների վրա:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հունիսի 29
Երևան
ՀՕ-270-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 09.06.2022
N ՀՕ-270-Ն օրենք