03.10.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-348-Ն
|
|
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
i
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Ներկայում Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հիմնական մասն ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 3 ընկերությունով: Մասնավորեցված ընկերությունները նպաստելու են իրենց գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և համախառն ներքին արդյունքի աճին:
6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից) և լուծարումից ստացված միջոցների հաշվին ապահովվել է պետական բյուջեի և համախառն ներքին արդյունքի աճ:
i
7. Հաշվետու ժամանակահատվածում վարչապետի 2021 թվականի մարտի 12-ի N 240-Ա որոշման համաձայն` Կառավարությունն ընդունել է 6 ընկերությունների բաժնետոմսերի, բաժնեմասի մասնավորեցնելու մասին որոշումներ, որոնցից մասնավորեցվել են` դասական աճուրդով 2 փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը և ուղղակի վաճառքի ձևով 1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը:
8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ լրացումը.
i
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-30-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ընկերությունների ցանկը լրացվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունով (ծածկագիր` 90124):
9. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407,547.38 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 395,774.49 հազար հայկական դրամ (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները` 29,781.50), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 11,772.89 հազար հայկական դրամ:
10. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294,565.85 հազար հայկական դրամ:
i
11. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2021 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 112,981.53 հազար հայկական դրամ:
12. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
13. Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են 1-ին հավելվածում:
14. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է 2-րդ հավելվածում:
15. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2021 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և պրոֆիլի պահպանման պարտավորություններ ստանձնել է 5 գնորդ.
2) 1 գնորդ պայմանագրով ստանձնել է ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման ու պրոֆիլի պահպանման, իսկ 4 գնորդ` միայն պրոֆիլի պահպանման պարտավորություններ.
3) 3 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են.
4) մասնավորեցման պայմանագրերով 2021 թվականի ընթացքում 1 գնորդի նախատեսած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել, իսկ 1 գնորդի ստանձնած ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման ու պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման հետ կապված` ընկերության կողմից ներկայացվել է անկախ գնահատողի գնահատման` կատարված ներդրումների ծավալը որոշելու նպատակով.
5) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային, սոցիալական երաշխիքների և պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են 3-րդ հավելվածում:
16. Ընկերությունների լուծարման գործընթացը հետևյալն է.
i
1) Ծրագրի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում.
2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին.
3) հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 2 առևտրային կազմակերպություն.
4) հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից 2 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
5) հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 4,152.00 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 1,011.00 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե` 60.00 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 2,586.00 հազար հայկական դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով` 495.00 հազար հայկական դրամ.
6) լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել 39,456.00 հազար հայկական դրամ.
7) ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են 4-րդ հավելվածում:
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
17. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
Հավելված 1
«Պետական գույքի մասնավորեցման
2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2021 թվականի տարեկան
հաշվետվությունը հաստատելու մասին»
օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմնի անվանումը |
Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց-
ման ձևը |
Մեկնար-կային գինը (հազար հայկական դրամ) |
Աճուրդի հաղթողի առա-ջարկած
գինը
(հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-
ները
(հազար հայկական դրամ) |
Պայմանա-գրի կնքման ամսաթիվը և համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 62130) |
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ, թաղամաս 1 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2021 թվականի մարտի 4-ի
N 307-Ա որոշում |
դասական |
63,676.40
(երկու անգամ աճուրդի դնելուց հետո երրորդ անգամ աճուրդի է դրվել մեկնարկային գնի 50%-ը` 31,838.2) |
62,084.49 |
2,712.40 |
27.05.2021 թ. 245-Ա |
2. |
«Ընդերքաբանի Արեգի տեղամաս» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 62130) |
ՀՀ Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, գ. Հովք, 4-րդ փ., թիվ 2/3 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2021 թվականի փետրվարի 25-ի
N 255-Ա որոշում |
դասական |
24,060.10
(երկու անգամ աճուրդի դնելուց հետո երրորդ անգամ աճուրդի է դրվել մեկնարկային գնի 50%-ը` 12,030.10) |
12,030.10 |
2,332.50 |
31.05.2021 թ.
244-Ա |
Հավելված 2
«Պետական գույքի մասնավորեցման
2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2021 թվականի
տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմինը |
Կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները (հազար հայկական դրամ) |
Ներդրումային պարտավորու- թյունների և սոցիալական երաշխիքների մասին` ըստ մասնավորեցման պայմանագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
««Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5,6 % բաժնեմասը (ծածկագիր` 90116) |
ք. Երևան, Մամիկոն-յանց 30 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2021 թվականի փետրվարի 4-ի N 125-Ա որոշում |
574,356.9 (երկու անգամ աճուրդի դնելուց հետո 50%-ը մասնավորեց-վել է ուղղակի վաճառքով) |
287,178.4 |
420,837.0 |
չկան |
««Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ: |
Հավելված 3
«Պետական գույքի մասնավորեցման
2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2021 թվականի տարեկան
հաշվետվությունը հաստատելու մասին»
օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
հ/հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան
Գնորդ` Բագրատ Առաքելյան
Պայմանագիր` 225-Մ 20.01.2005 թ. |
Պրոֆիլի պահպանում |
20.01.2021 թ. |
Պահպանվել է: |
2. |
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր,
ք. Երևան, Խանջյան 19
Գնորդ` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվ` 40%,
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ` 30%,
«Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ` 30%
Պայմանագիր` 435-Ու 22.10.2002 թ. |
Պրոֆիլի պահպանում |
22.10.2021 թ. |
Պահպանվել է: |
3. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք
Գնորդ` Արտավազդ Ղազարյան
Պայմանագիր` 226-Մ 24.01.2005 թ. |
Պրոֆիլի պահպանում |
24.01.2021 թ. |
Չի պահպանվել, քանի որ կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել: Կատարվում են վերանորոգման աշխատանքներ: |
4. |
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր
Գնորդ` «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվ
Պայմանագիր` 880-Ու 10.08.2020 թ. |
Պրոֆիլի պահպանում |
10.08.2021 թ. |
Պահպանվել է: |
5. |
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր
ք. Երևան, Բագրատունյաց 73 և
«Բագավան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր
ք. Աշտարակ, Բագավան 2
Գնորդ` «Մոսթոն Էնջինիրինգ ԼՏԴ» ընկերություն
Օլիաջի առևտրի կենտրոն, Ֆրենսիս Ռեյչլ փ. 1312
Վիկտորիա, Մահե, Սեյշելյան կղզիներ
Տնօրեն` Դավիթ Գալստյան
Պայմանագիր` 865-Ու 12.04.2011 թ. |
Կատարել 3.4 մլրդ հայկական դրամի չափով ներդրում,
ապահովել 180 նոր աշխատատեղ` ամսական միջին աշխատավարձը դարձնելով 80,000 հայկական դրամ,
պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
14.10.2021 թ. |
Կատարված ներդրումների ծավալը որոշելու նպատակով ընկերության կողմից ներկայացվել է անկախ գնահատողի գնահատման: |
Հավելված 4
«Պետական գույքի մասնավորեցման
2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2021 թվականի տարեկան
հաշվետվությունը հաստատելու մասին»
օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ծածկա-
գիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6
|
|
90100 |
«Ագրոսպասարկում» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի
N 1268-Ա որոշում |
Լուծարված:
|
|
90113 |
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա»
ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի
26-ի
N 1963-Ա որոշում |
Լուծարված:
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հոկտեմբերի 2022 թվական: