28.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 14. |
Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
1. Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել`
1) քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման և հրաձգարանի գործարկման լիցենզիաները.
2) զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու թույլտվությունները.
3) ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված` մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվությունները:
2. Ոստիկանությունը պարտավոր է վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության` օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:
3. Ոստիկանությունը պարտավոր է կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված այլ պարտականություններ:»:
i
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:
i
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-380-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվականի: