Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

19.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 սեպտեմբերի 2022 թվականի N 16-Ն

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՕ-137 օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասը և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-52-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ազդակիր բնակավայրերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2022 թվականի

սեպտեմբերի 26-ի N 16-Ն հրամանի

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ

 

Հիմք ընդունելով, որ 2024 թվականին իրականացվելիք համայնքային մասհանումների ծրագրերի համար մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում 2021 թվականի ընթացքում փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները` 2021 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերն են.

 

1. Սյունիքի մարզ

 

1) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

ա. Քաջարան համայնք` Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ և Գեղի բնակավայրեր:

բ. Կապան համայնք` Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սևաքար և Չափնի բնակավայրեր:

 

2) «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ

ա. Մեղրի համայնք` Ագարակ, Մեղրի, Կարճևան, Կուրիս, Գուդեմնիս բնակավայրեր:

 

3) «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ

ա. Կապան համայնք` Գեղանուշ, Կապան, Սյունիք և Աճանան բնակավայրեր:

 

2. Լոռու մարզ

1) «Թեղուտ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք` Շնող և Թեղուտ բնակավայրեր:

 

2) «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք` Շամլուղ և Ճոճկան բնակավայրեր:

 

3. Գեղարքունիքի մարզ

1) «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ

ա. Վարդենիս համայնք` Սոթք, Կուտական, Կախակն և Տրետուք բնակավայրեր:

 

4. Կոտայքի մարզ

1) «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

ա. Ծաղկաձոր համայնք` Մեղրաձոր, Արտավազ, Մարմարիկ և Աղավնաձոր բնակավայրեր:

(հավելվածը փոփ. 02.06.2023 թիվ 05-Ն հրաման)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
26.09.2022
N 16-Ն
Հրաման