Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

 

30.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 8-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մինչդատական վարույթում տեսաձայնագրմամբ կատարված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ:

Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում. եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Դատական վարույթում կատարված գործողության ընթացքը և արդյունքներն ամրագրվում են ձայնագրմամբ և համակարգչային եղանակով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատական վարույթում տեսաձայնագրված գործողության հակիրճ բովանդակությունը և հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ: Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում. եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:».

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Էլեկտրոնային եղանակով ամրագրված քրեական վարույթի նյութերը (էլեկտրոնային քրեական վարույթ կամ էլեկտրոնային քրեական գործ) պահվում են էլեկտրոնային համակարգում, իսկ համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը` նաև թղթային տարբերակով: Համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչներում կամ շարժական էլեկտրոնային կրիչներում պահվող տվյալների բովանդակությունը ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Առարկաները և այլ նյութեր պահվում են որպես վարույթի էլեկտրոնային նյութերի բաղկացուցիչ մաս, իսկ դրանց լուսանկարները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Այդ առարկաների և նյութերի ցանկը ևս ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ:».

i

4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները և շարժական կրիչի բնութագիրը սահմանում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 214-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տեսաձայնագրման միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:».

i

2) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Տեսակապի միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հարցաքննության տեսաձայնագրությունը պահվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում և դրան հասանելիություն տրամադրելու միջոցով կարող է օգտագործվել մինչդատական վարույթի ընթացքում: Հարցաքննության տեսաձայնագրությունը կարող է պահվել նաև շարժական էլեկտրոնային կրիչում: Տեսաձայնագրության էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվելու դեպքում դրա հասանելիության մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, ինչպես նաև առկայության դեպքում դրան է կցվում տեսաձայնագրության հիման վրա քննիչի կազմած և ստորագրած ցուցմունքի թղթային կամ էլեկտրոնային եղանակով կատարված և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված վերծանումը: Տեսաձայնագրության շարժական կրիչում պահվելու դեպքում այն կցվում է արձանագրությանը: Ցուցմունքի վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 483-րդ հոդվածում`

1) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների` էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված դատական վարույթում վարութային գործողությունների` էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-199-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 26.06.2023
N ՀՕ-199-Ն օրենք