050.0248.080802
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «08»         08           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002143
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 հուլիսի 2002 թվականի թիվ 248-Ն
 
i
ԲԱՆԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը, «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
 
Որոշում է.
 
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 49 որոշման 6.3 ենթակետի հանձնարարականի կատարման ժամկետը «մինչև յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա 10-ի» փոխարեն սահմանել «մինչև յուրաքանչյուր կիսամյակի երկրորդ ամսվա վերջը»:
i
2. 2002 թվականի առաջին կիսամյակի` բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) նվազագույն չափի ներկայացման ժամկետը սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 9-ի «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդիկան (ՔԱՄԵԼՍ) հաստատելու մասին» թիվ 233-Ն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամիս հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ