ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2024 թվականի N 868-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «աջակցություն» բառը փոխարինել «աջակցության հավաստագրի տրամադրում» բառերով.
i
2) 5-րդ կետի 2-րդ ենթակետը «պատկանող» բառից հետո լրացնել «բնակության համար նախատեսված» բառերով, իսկ «գնման իրավունքի:» բառերից հետո` «Ընդ որում` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար:» նախադասությամբ.
i
3) 6-րդ կետը «երեխաներից» բառից հետո լրացնել «(այդ թվում` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված)» բառերով և «չամուսնացած զավակներից, ծնողներից, տատից, պապից, չամուսնացած եղբորից, քրոջից բաղկացած միավորն է» բառերը փոխարինել «ինչպես նաև ցանկացած այլ անդամից բաղկացած միավորն է, որը որպես ընտանիքի անդամ ներառված կլինի տվյալ դիմում-հայտարարության մեջ» բառերով.
4) 10-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«5) կանխավճարի չափը 0 տոկոս է.».
5) 10-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով`
«11) անհատական բնակելի տան կառուցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 18 ամսվա ընթացքում:».
i
6) 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը «դրամ» բառից հետո լրացնել «, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը» բառերով.
i
7) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով`
«11.1. Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերավարկավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11%, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է`
1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.
2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +4% չափով` վարկի տրամադրման պահին:
11.2. Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի` փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/-1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն` տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ): Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր ամիսներին: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով:».
i
8) 18-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում» բառերով.
9) 18-րդ կետի 5-րդ ենթակետում «2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ ծրագրին դիմելու օրվա» բառերը փոխարինել «2024 թվականի մայիսի 16-ի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունիսի
Երևան