ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2024 թվականի N 1211-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման`
i
1) 2-րդ կետի 7-րդ ենթակետը «մասնագիտական» բառից առաջ լրացնել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում,» բառերով.
2) N 2 հավելվածում`
ա. 1-ին կետում «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով,
i
բ. 12-րդ կետում «մասնագիտական ստաժում» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում կամ դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում» բառերով.
i
3) N 3 հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.
«14.1. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս`
1) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցրած անձի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված համապատասխան գործակիցը.
2) հավելավճարի չափը հաշվարկվում է դատավորի (այդ թվում` Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի) պաշտոնում աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար պաշտոնային դրույքաչափի 2 տոկոսի չափով: Հավելավճարի գումարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը:».
i
4) N 7 հավելվածի վերնագիրը «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺՈՒՄ,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2024 թ. օգոստոսի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 օգոստոսի 2024 թվական: