18.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.34-րդ հոդվածով.
| «Հոդված 169.34. |
Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ առանց համապատասխան թույլտվության ապրանքների արտահանումը |
1. Կառավարության սահմանած ցանկում ներառված` ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների (որոնք որոշակի վերափոխման արդյունքով կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ)` Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանումը (այդ թվում` արտահանմանն ուղղված գործողությունների կատարումը)` առանց այդպիսի ապրանքների արտահանման համար օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների, առաջացնում է`
տուգանքի նշանակում` արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը, իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում` դրա բռնագրավմամբ:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 234-րդ հոդվածում «տեղեկատվության մասով» բառերից հետո լրացնել «, 169.34-րդ հոդվածով նախատեսված` իրեն վերապահված իրավասությունների շրջանակում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 2442-րդ հոդվածի 1-ին մասում «16927 հոդվածներով» բառերը փոխարինել «16927, 16934 հոդվածներով» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) հինգերորդ պարբերությունը «օրենքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.34-րդ հոդվածով» բառերով.
2) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հարկային մարմնի` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 169.34-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 7 Երևան ՀՕ-377-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 նոյեմբերի 2024 թվական: