01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 236-րդ հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերից հանել «դատական ակտերի» բառերը.
2) 4-րդ մասի «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 431-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Եթե հարկային պարտավորությունների ապահովման` գույքի արգելանքի միջոցը Օրենսգրքով սահմանված կարգով փոխարինվում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, և այդ ապահովման միջոցով ապահովված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով հարուցված է կատարողական վարույթ, ապա հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացնում այդ կատարողական վարույթն ավարտելու մասին` պայմանով, որ հարկ վճարողը նախապես հատուցում է նման միջնորդության հետևանքով ծագող` կատարողական վճարների գծով պահանջատիրոջ ծախսերը:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հանրապետության» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
(4-րդ հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-155-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-209-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական: