040.0308.050403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2003 թվականի N 308-Ա
ՉԻՆԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Չինական Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1992 թվականի հուլիսի 4-ին ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում` չինական «Լի-Դա» կորպորացիայի կողմից հայկական «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ապրանքային վարկի չմարված մասը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց օգնություն ձևակերպելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Լի-Դա» կորպորացիայի նկատմամբ «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապրանքային վարկի 2156.0 մլն դրամի (3,7 մլն ԱՄՆ-ի դոլար) մնացորդից 1808,0 մլն դրամի (3,1 մլն ԱՄՆ-ի դոլար) չափով պարտքը համարել ներված, իսկ մնացած` 348,0 մլն դրամի (600000 ԱՄՆ-ի դոլար) մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 351-րդ հոդվածի համաձայն, պարտատեր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` պարտատեր):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել վարկային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից որպես երրորդ անձ չինական կողմին մարված 348,0 մլն դրամի (600000 ԱՄՆ-ի դոլար) չափով, տաս տարվա մարման ժամկետով, տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով` մարումն սկսելով 2008 թվականի հունվարի 1-ից` հավասարաչափ կիսամյակային կտրվածքով:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` պարտապան կազմակերպությունների ֆինանսական վիճակի առողջացման և վերագործարկման նպատակով առաջարկել «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերությանը թեթև արդյունաբերության կազմակերպությունների հետ` համաձայն հավելվածի, կնքել պարտքի` տաս տարվա մարման ժամկետով պայմանագրեր:
4. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վարկի մարման նպատակով, որպես ֆինանսական աղբյուր, «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի նախկին Արաբկիրի շրջանի դատարանի 1998 թվականի սեպտեմբերի 10-ին կայացրած N 1-160 դատավճռի համաձայն հօգուտ պետությանը բռնագրավված, սակայն սահմանված կարգով կատարողական վարույթ չհարուցելու հետևանքով «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերությունում գտնվող ապրանքանյութական արժեքները:
i
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ատեքս» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու մասին» N 1732-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 308-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԴԱՎԻԹ» ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔՈՂ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________________________.
|NN |Ընկերության անվանումը (նախկին անվանումը) | Պարտքի գումարը |
|ը/կ| |(հազար ԱՄՆ-ի դոլար)|
|___|__________________________________________|___________________|
|1. |«Տոսպ» ԲԲԸ («Տոսպ» ՓԲԸ) | 7.4 |
|___|__________________________________________|___________________|
|2. |«Հայք» ԲԲԸ («Հայք» կարի ֆաբրիկա) | 0.9 |
|___|__________________________________________|___________________|
|3. |«Հոլանի» ԲԲԸ (Չարենցավանի կարի ֆաբրիկա) | 36.6 |
|___|__________________________________________|___________________|
|4. |«Տարոն» ԲԲԸ (Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա)| 18.2 |
|___|__________________________________________|___________________|
| |Ընդամենը | 63.1 |
.__________________________________________________________________.