040.0656.170504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» մայիսի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 ապրիլի 2004 թվականի N 656-Ն
 
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման N 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել`
ա) «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների անցումը կառավարման նոր համակարգի` համաձայն հավելվածի.
բ) խորհուրդներով կառավարման անցած «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստումը:
i
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը մշակել ու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման կարգը:
(3-րդ կետը փոփ. 30.12.04 թիվ 1930-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող 10 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը 2005 թվականի հունվարի 1-ից կատարել մեկ տողով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգով, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը` 2006 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 29-ի
N 656-Ն որոշման
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ
 
._________________________________________________________________________.
|NN |                         Հաստատության անվանումը                      |
|ը/կ|                                                                     |
|___|_____________________________________________________________________|
| 1 |                                  2                                  |
|_________________________________________________________________________|
|                     2004 թվականի սեպտեմբերի 1-ից                        |
|_________________________________________________________________________|
|1. |Երևանի  պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան              |
|   |ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց                                     |
|___|_____________________________________________________________________|
|2. |Երևանի  մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ)   |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|3. |Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ         |
|   |(օժանդակ) դպրոց                                                      |
|___|_____________________________________________________________________|
|4. |Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց                             |
|___|_____________________________________________________________________|
|5. |Գավառի N 1 հատուկ դպրոց                                              |
|___|_____________________________________________________________________|
|6. |Վանաձորի մաթեմատիկայի և  բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ   |
|   |հատուկ դպրոց                                                         |
|___|_____________________________________________________________________|
|7. |Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց |
|___|_____________________________________________________________________|
|8. |Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց |
|___|_____________________________________________________________________|
|9. |Կապանի N 1 հատուկ դպրոց                                              |
|___|_____________________________________________________________________|
|10.|Դիլիջանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց     |
|_________________________________________________________________________|
|                     2005 թվականի սեպտեմբերի 1-ից                        |
|_________________________________________________________________________|
|1. |Երևանի  մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ)   |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|2. |Երևանի  որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց      |
|___|_____________________________________________________________________|
|3. |Երևանի  Ներսես Մեծի անվան N 4 հատուկ դպրոց                           |
|___|_____________________________________________________________________|
|4. |Երևանի  N 5 հատուկ դպրոց                                             |
|___|_____________________________________________________________________|
|5. |Երևանի  մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 6 հատուկ (օժանդակ)   |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|6. |Երևանի  N 7 հատուկ դպրոց                                             |
|___|_____________________________________________________________________|
|7. |Երևանի  խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց   |
|___|_____________________________________________________________________|
|8. |Երևանի  լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց   |
|___|_____________________________________________________________________|
|9. |Երևանի  Պետրոս Դուրյանի անվան N 10 հատուկ դպրոց                      |
|___|_____________________________________________________________________|
|10.|Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ)  |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|11.|Վաղարշապատի N 1 հատուկ դպրոց                                         |
|___|_____________________________________________________________________|
|12.|Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց                             |
|___|_____________________________________________________________________|
|13.|Աշտարակի N 1 հատուկ դպրոց                                            |
|___|_____________________________________________________________________|
|14.|Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ)  |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|15.|Վանաձորի N 2 հատուկ դպրոց                                            |
|___|_____________________________________________________________________|
|16.|Վանաձորի N 3 հատուկ դպրոց (որբ, ծնողական խնամքից զրկված և            |
|   |տեսողության խանգարումներով երեխաների)                                |
|___|_____________________________________________________________________|
|17.|Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ)  |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|18.|Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ)  |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|19.|Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ (օժանդակ) |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|20.|Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 3 հատուկ (օժանդակ)  |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|21.|Գյումրու N 2 հատուկ դպրոց                                            |
|___|_____________________________________________________________________|
|22.|Արթիկի N 1 հատուկ դպրոց                                              |
|___|_____________________________________________________________________|
|23.|Կապանի N 2 հատուկ դպրոց                                              |
|___|_____________________________________________________________________|
|24.|Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ)   |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|25.|Գորիսի N 1 հատուկ դպրոց                                              |
|___|_____________________________________________________________________|
|26.|Երևանի  «Օլիմպոս» հատուկ կրթահամալիր (որբ, ծնողական խնամքից զրկված և |
|   |թաղամասի երեխաների)                                                  |
|___|_____________________________________________________________________|
|27.|Երևանի  N 12 հատուկ դպրոց                                            |
|___|_____________________________________________________________________|
|28.|Երևանի  մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 11 հատուկ (օժանդակ)  |
|   |դպրոց                                                                |
|___|_____________________________________________________________________|
|29.|Երևանի  լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց  |
|___|_____________________________________________________________________|
|30.|Երևանի  տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց |
|___|_____________________________________________________________________|
|31.|Երևանի  N 16 հատուկ դպրոց                                            |
|___|_____________________________________________________________________|
|32.|Երևանի  հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17     |
|   |հատուկ դպրոց                                                         |
|___|_____________________________________________________________________|
|33.|Ստեփանավանի N 1 հատուկ դպրոց                                         |
|___|_____________________________________________________________________|
|34.|Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց      |
|___|_____________________________________________________________________|
|35.|Երևանի  N 18 հատուկ դպրոց                                            |
|___|_____________________________________________________________________|
|36.|Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր                                  |
|___|_____________________________________________________________________|
|37.|Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան             |
|___|_____________________________________________________________________|
|38.|Երևանի  երաժշտական N 13 հատուկ դպրոց                                 |
|___|_____________________________________________________________________|
|39.|Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր                                  |
|___|_____________________________________________________________________|
|40.|Կապանի N 3 հատուկ կրթահամալիր                                        |