Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎՈՂ ...

11.03.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.06.2005  -ից մինչեւ   11.03.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 09.02.06 թիվ 114-Ն որոշում)

i

040.1489.081104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1489-Ն

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎՈՂ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ` ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

ա) դատարանների վճիռներով պետության սեփականությունը ճանաչվող (ճանաչված) և Երևանի քաղաքապետարանին հանձնվող (հանձնված)` ինքնակամ շինություն հանդիսացած անշարժ գույքը (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով վաճառել կամ վարձակալության տրամադրել դրանց կառուցապատողներին.

բ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված այն գույքի նկատմամբ, որը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված հողամասերի ընթացիկ օգտագործմանը, ինչպես նաև չի բավարարում սեյսմակայունության պահանջները, սահմանված կարգով ընդունել քանդման մասին համապատասխան որոշումներ:

2. Սահմանել, որ`

i

ա) գույքի վաճառքի գինը հաշվարկվում է`

բնակելի տների, այգետնակների, դրանց կից կառուցված տնտեսական և օժանդակ, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, ինչպես նաև ավտոտնակների, պատշգամբների, նկուղների, տանիքներում կառուցված ձեղնահարկերի և վերնասրահների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` 8000 դրամ,

հասարակական նշանակության շենքերի, շինությունների և այլ շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` 15000 դրամ.

բ) կառուցապատողների կողմից գույքի գնումից կամ վարձակալումից հրաժարվելու դեպքում այն ենթակա է աճուրդով օտարման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշմամբ սահմանված կարգով.

գ) գույքի ուղղակի վաճառքից և աճուրդով օտարումից գոյացած միջոցներն ուղղվում են Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաև գույքի պետական գրանցման և քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորմանը:

(2-րդ կետը փոփ. 01.06.05 թիվ 722-ն որոշում)

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գույքի վաճառքի և վարձակալության հետ կապված համապատասխան ձևակերպումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2004
N 1489-Ն
Որոշում