040.0268.140306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» մարտի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 մարտի 2006 թվականի N 268-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» N 79-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածը լրացնել փորձաքննությունների հետևյալ տեսակներով.
 
 
i
._________________________________________________________________________.
|Համակարգչային -       |150         |մյուսների մաս չկազմող հետազոտելի     |
|տեխնիկական            |            |համակարգչային կամ տեղեկատվական       |
|                      |            |յուրաքանչյուր օբյեկտը                |
|______________________|____________|_____________________________________|
|Մշակութային արժեքների |120         |յուրաքանչյուր հետազոտելի մշակութային |
|                      |            |օբյեկտը                              |
|______________________|____________|_____________________________________|
|Հոգեբանական           |153         |յուրաքանչյուր հետազոտելի անձը, անձի  |
|                      |            |հետ կապված նյութերը, առանձին         |
|                      |            |հետազոտելի օբյեկտը                   |
|______________________|____________|_____________________________________|
|Դատաբժշկական          |124         |յուրաքանչյուր գործի նյութերի         |
|                      |            |ներկայացված ամբողջությունը           |
|______________________|____________|_____________________________________|
|Դատաքիմիական          |21          |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող   |
|(տոքսիկոլոգիական)     |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը     |
|______________________|____________|_____________________________________|
|Կենսաբանական          |60          |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող   |
|(հողագիտական)         |            |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը     |
._________________________________________________________________________.
«:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ