040.0611.180506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2006 թվականի N 611-Ն
«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ գլխի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների կողմից մինչև 2005 թվականի հունիսի 7-ը կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրերի կողմեր հանդիսացող անձանց հետ կնքել նախկինում կնքված պայմանագրերին համապատասխան տարածքների (կամ վարձակալի ցանկությամբ` դրանց մի մասի) վարձակալության պայմանագրեր (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային հողերի մասին կնքված պայմանագրերի):
2. Սահմանել, որ`
ա) պայմանագրեր կնքվում են այն անձանց հետ, որոնք «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տեղեկացվելուց հետո մեկամսյա ժամկետում ամբողջությամբ կկատարեն նախկինում կնքված պայմանագրերով ստանձնած` չկատարված պարտավորությունները.
բ) պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների միջոցների հաշվին:
i
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել անտառային հողերի վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ