040.1237.080906
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«8» սեպտեմբերի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 օգոստոսի 2006 թվականի N 1237-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված ծրագրում`
ա) ուժը կորցրած ճանաչել 219,220 և 221-րդ կետերը.
i
բ) 222-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5,8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
գ) 223-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման մասին եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
դ) 224-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 232-րդ կետով.
 
 
i
._________________________________________________________________________.
|232. «Էներգետիկայի    |«Էներգետիկայի     |ՀՀ            |2006 թ.   |     |
|բնագավառում և         |բնագավառում և     |էներգետիկայի  |հոկտեմբերի|     |
|էներգասպառման ոլորտում|էներգասպառման     |նախարարություն|3-րդ      |     |
|պետական տեխնիկական    |ոլորտում պետական  |              |տասնօրյակ |     |
|վերահսկողության մասին»|տեխնիկական        |              |          |     |
|ՀՀ օրենքում           |վերահսկողության   |              |          |     |
|փոփոխություններ և     |մասին» ՀՀ օրենքի  |              |          |     |
|լրացումներ կատարելու  |6-րդ հոդվածի      |              |          |     |
|մասին» ՀՀ օրենքի      |համապատասխանեցում |              |          |     |
|նախագիծը ՀՀ           |Հայաստանի         |              |          |     |
|կառավարություն        |Հանրապետության    |              |          |     |
|ներկայացնելը          |Սահմանադրության   |              |          |     |
|                      |83.5-րդ հոդվածի   |              |          |     |
|                      |3-րդ կետի պահանջին|              |          |     |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ