040.0645.130607
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2007 թվականի N 645-Ա
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Դողագործ 1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Թիէս-Ինվեսթմենթ Քոռփի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:
2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին «Դողագործ 1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Թիէս-Ինվեսթմենթ Քոռփի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ապահովման նպատակով կնքել պայմանագիր իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ:
3. Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ կնքվելիք պայմանագիրը համարել որպես մեկ անձից կատարած գնում:
4. Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը վճարել կանխավճար 50.000 ԱՄՆ-ի դոլար, ինչպես նաև վճարել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում գործի հարուցման համար անհրաժեշտ վճարները` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի կողմից ներկայացվող վճարային փաստաթղթերին համապատասխան:
i
5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել`
ա. 50 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը կանխավճար վճարելու համար,
բ. 12500 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում գործի հարուցման պարտադիր վճար վճարելու համար:
(5-րդ կետը փոփ. 02.08.07 թիվ 870-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ