(ուժը կորցրել է 04.02.10 թիվ 58-Ն որոշում)
i
041.0618.150808
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2008 թվականի N 618-Ա
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը.
2) լրամշակել և մինչև 2008 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) միջոցներ ձեռնարկել խմբի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.
2) 2008 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների լրամշակված ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը.
3) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին:
i
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի օգոստոսի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 599-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թվականի օգոստոսի 15-ի
N 618-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (խմբի ղեկավար)
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Թովմասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Չիլինգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության պետի առաջին տեղակալ
Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ
Ա. Վարդիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի
քաղաքականության վերլուծությունների վարչության
ֆինանսական համակարգի զարգացման բաժնի պետ
(համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կենտրոնական բանկի կենսաթոշակային
բարեփոխումների նախապատրաստման խմբի ղեկավար
(համաձայնությամբ)
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի սոցիալական ապահովագրության և
կենսաթոշակային ապահովության վարչության պետ
(խմբի քարտուղար)
(կազմը փոփ. 29.01.09 թիվ 55-Ա որոշում)
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ- տեքստում բացակայում է 4-րդ կետը