Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2010 թվականի N 158-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 13-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 107-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետերին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ և 32-րդ կետերին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային և քաղաքաշինական գոտիները սահմանելու մասին» N 13-Ա որոշումը:

i

2. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն և 2010 թվականի մայիսի 7-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 107-Ն որոշումների 1-ին կետերից հանել ««Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային և քաղաքաշինական գոտիները սահմանելու մասին» N 13-Ա որոշմամբ սահմանված» բառերը:

3. Սահմանել`

1) Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով)` համաձայն N 1 հավելվածի.

2) Երևան քաղաքի քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով)` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 2

i

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի հոկտեմբերի 31-ի

N 523-Ն որոշման

 

____________________________________________

ԻՐՏԵԿ - Հավելված 2-ի սխեմաները չեն բերվում

 

(2-րդ հավելվածը փոփ. 31.10.12 թիվ 523-Ն որոշում)

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի հոկտեմբերի 31-ի

N 523-Ն որոշման

 

____________________________________________

ԻՐՏԵԿ - Հավելված 3-ի սխեմաները չեն բերվում

 

(3-րդ հավելվածը փոփ. 31.10.12 թիվ 523-Ն որոշում)

 

 

pin
Երևանի ավագանի
26.11.2010
N 158-Ն
Որոշում