Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈ ...

 

 

030.0067.230411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:

4. Հայաստանի Հանրապետության դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն և մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը հրավիրել 2011 թվականի մայիսի 30-ին` Երևանում:

 

23 ապրիլի 2011 թվականի

ՆՀ-67-Ա

 

Հավելված

i

ՀՀ Նախագահի

2011 թվականի ապրիլի 23-ի

ՆՀ-67-Ա հրամանագրի

 

i

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահ

                          (հանձնաժողովի նախագահ)

 

    Բակո ՍԱՀԱԿՅԱՆ         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս (համաձայնությամբ)

 

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա     Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս (համաձայնությամբ)

 

    Ներսես Պետրոս ԺԹ      Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք

                          (համաձայնությամբ)

 

    Հովել Միքայելյան      Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ      Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

նախագահ (համաձայնությամբ)

 

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ     Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

    Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                          ղեկավար (միջոցառումների գլխավոր համակարգող)

 

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

    Արմեն ԱՇՈՏՅԱՆ         Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության

                          նախարար

 

    Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ       Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

 

    Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ      Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար

 

    Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ       Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

 

    Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ      Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ     Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                          ակադեմիայի նախագահ

 

    Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ       Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Ռուբեն ՋԱՂԻՆՅԱՆ       Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի

                          նախագահ (համաձայնությամբ)

 

    Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ       «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ    «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ    «Ժառանգություն» կուսակցության նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆ       Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի

                          ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

    Կիրո ՄԱՆՈՅԱՆ          Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի

                          և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար

                          (համաձայնությամբ)

 

    Մայք ԽԱՐԱՊՅԱՆ         Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական

                          վարչության ատենապետ (համաձայնությամբ)

 

    Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ       Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության

                          ատենապետ (համաձայնությամբ)

 

    Հակոբ ՏԻԳՐԱՆՅԱՆ       Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության

                          կենտրոնական վարչության ատենապետ

                          (համաձայնությամբ)

 

    Պերճ ՍԵԴՐԱԿՅԱՆ        Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ        Ռուսաստանի հայերի միության նախագահ

                          (համաձայնությամբ)

 

    Հրայր ՀՈՎՆԱՆՅԱՆ       Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ

                          (համաձայնությամբ)

 

    Արամ ՍԻՄՈՆՅԱՆ         Երևանի  պետական համալսարանի ռեկտոր

 

    Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ        «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                          ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Վիգի ՄԱՐԱՇԼՅԱՆ        Հայ օգնության միության կենտրոնական վարչության

                          ատենապետուհի (համաձայնությամբ)

 

    Ռազմիկ ՓԱՆՈՍՅԱՆ       «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական

                          համայնքների բաժանմունքի տնօրեն

                          (համաձայնությամբ)

 

    Գաբրիել ՋԱՄԲԱՐՋԻ      Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ»

                          հիմնադրամի պատվո նախագահ (համաձայնությամբ)

 

    Գառնիկ ՄԿՐՏՉՅԱՆ       Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական

                          վարչության նախագահ (համաձայնությամբ)

 

    Վիգեն ՉԵՐՉՅԱՆ         ՀԲԸՄ հայ երիտասարդաց ընկերակցության Լիբանանի

                          կենտրոնական վարչության ատենապետ

                          (համաձայնությամբ)

 

    Խաչիկ ՔԵՇԻՇՅԱՆ        Հայ մարմնամարզական միության ներկայացուցիչ

                          (համաձայնությամբ)

 

    Հայկ ԴԵՄՈՅԱՆ          Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

                          (հանձնաժողովի քարտուղար)

 

(կազմը փոփ. 26.05.11 ՆՀ-89-Ա, 29.12.11 ՆՀ-342-Ա, 21.03.14 ՆՀ-41-Ա

  06.05.14 ՆՀ-105-Ա     հրամանագրեր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.04.2011
N ՆՀ-67-Ա
Հրամանագիր