010.0067.060412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալում, կարում և ստորագրում է գործադիր մարմնի ղեկավարը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասից հանել «և կնքվում է գրավատան կնիքով» բառերը.
2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև կնքված է գրավատան կնիքով» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասից հանել «և կնքվում գրավատան կնիքով» բառերը.
2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև կնքված է գրավատան կնիքով» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, և այն կնքվում է գրավատան կնիքով» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
6 ապրիլի 2012 թվականի
ՀՕ-67-Ն