040.0541.300513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2013 թվականի N 541-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում` 2013 թվականի մայիսի 30-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մայիսի 30-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 23-ի
N 541-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ |Անվանումը |Չափի|Քանա-|Ծագման/ |Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի | |միա-|կը |արտահան-|(դրամ) |
| |ծածկա-| |վորը| |ման | |
| |գիրը | | | |երկիրը | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|1. |7309 |Բաք |կգ |30000|ՉԺՀ/ՉԺՀ | 24018454|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|2. |8428 |Հոսքագծի փոխարկիչ, |հատ | 5|ՉԺՀ/ՉԺՀ | 16625964|
| | |ժապավենային փոխադրիչ | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|3. |8413 |Պոմպ |հատ | 16|ՉԺՀ/ՉԺՀ | 25789936|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|4. |8543 |Էլեկտրալիզոր |հատ | 4|ՉԺՀ/ՉԺՀ | 35525006|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|5. |8537 |Ղեկավարման վահանակ |հատ | 4|ՉԺՀ/ՉԺՀ | 30388569|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|6. |8514 |Վառարան |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 3974706|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|7. |8479 |Տիտանից խառնիչ |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 497006|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|8. |8501 |Կոմպրեսորային գեներատոր |հատ | 2|ՉԺՀ/ՉԺՀ | 790306|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|9. |9031 |Մթնոլորտում թթվածնի |հատ | 4|ՉԺՀ/ՉԺՀ | 1354352|
| | |կոնցենտրացիան որոշող տվիչ | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|10.|9030 |Լուծույթում երկաթի |հատ | 2|ՉԺՀ/ՉԺՀ | 354546|
| | |իոնները որոշող տվիչ | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|11.|8474 |Այտային ջարդիչ, աղաց, |հատ | 10|ՉԺՀ/ՉԺՀ | 64780272|
| | |տատանողական սնուցիչ` իր | | | | |
| | |համալրող սարքերով | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|12.|8419 |Չորացնող պահարան |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 285506|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|13.|8421 |Ֆիլտր |հատ | 4|ՉԺՀ/ՉԺՀ | 28292326|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|14.|9027 |Ատոմաաբիսորբցիոն |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 9379806|
| | |անալիտիկ սարք | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|15.|7308 |Մետաղական կոնստրուկցիաներ` |կգ |65000| -/- | 85960000|
| | |սև մետաղից` համալրող | | | | |
| | |մասերով | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|16.|8429 |Ամբարձիչ |հատ | 2|ՉԺՀ/ՉԺՀ | 14878200|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|17.|8429 |Թրթուրավոր բուլդոզեր |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 45210000|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|18.|8429 |Թրթուրավոր էքսկավատոր |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 41511000|
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|19.|8423 |Էլեկտրոնային ավտոմոբիլային |հատ | 1|ՉԺՀ/ՉԺՀ | 5612205|
| | |կշեռք | | | | |
|___|______|____________________________|____|_____|________|_________|
|20.|8423 |Էլեկտրոնային արտադրական |հատ | 3|ՉԺՀ/ՉԺՀ | 2073495|
| | |կշեռքներ | | | | |
|___|___________________________________|____|_____|________|_________|
| |Ընդամենը | | | |437301655|
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 15.08.13 թիվ 864-Ա որոշում)