040.0714.110713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2013 թվականի N 714-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ալտերնատիվ էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի հուլիսի 20-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ալտերնատիվ Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2013 թվականի հուլիսի 4-ի
N 714-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ |Անվանումը |Չափի |Քա- |Ծագման/ |Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի | |միա- |նակը|արտահանման|(դրամ) |
| |ծածկա-| |վորը | |երկիրը | |
| |գիրը | | | | | |
|___|______|_________________________|_____|____|__________|__________|
|1. |9406 |Ջերմոցային սարքավորումներ|տոննա| 650|ԵՄ և ԱՊՀ |2085000000|
| | |և կոնստրուկցիաներ (այս | | |մասնակից | |
| | |ապրանքային անվանացանկում | | |երկրներ/ | |
| | |ներառվում են հավաքովի | | |ԵՄ և ԱՊՀ | |
| | |կոնստրուկցիաներ, որոնք | | |մասնակից | |
| | |հայտնի են որպես «ստեղծված| | |երկրներ | |
| | |կառույցներ» և պատրաստված| | | | |
| | |են ցանկացած նյութից: | | | | |
| | |Այս կառույցները կատարում | | | | |
| | |են մի շարք գործառույթներ.| | | | |
| | |ներկայացված ձևով կարող | | | | |
| | |են լինել որպես | | | | |
| | |բնակարաններ, գործարար | | | | |
| | |տարածքներ, գրասենյակներ, | | | | |
| | |դպրոցներ, խանութներ և | | | | |
| | |ջերմոցներ) | | | | |
|___|______________________________________________________|__________|
| | Ընդամենը |2085000000|
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 13.09.13 թիվ 980-Ա որոշում)