118.0236.280414
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 04 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 ապրիլի 2014 թվականի թիվ 236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1169-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման և գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման կարգերը հաստատելու մասին» N 1169-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված «Գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման» կարգի 4-րդ կետում`
1. «մարտի 15-ը» բառերը փոխարինել «ապրիլի 15-ը» բառերով,
i
2. «մարտի 31-ը» բառերը փոխարինել «ապրիլի 30» բառերով: