050.0227.301115
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 11 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05015437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2015 թվականի թիվ 227-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 17/02) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
i
1) Կանոնակարգ 17/02-ում կիրառվող բոլոր «ցպահանջ պարտավորություններ» բառակապակցություններն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընթացիկ պարտավորություններ» բառակապակցությունով` համապատասխան հոլովաձևերով,
2) Կանոնակարգ 17/02-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Ընթացիկ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ընթացիկ այն միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները), որոնց վերագրման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ 1-ում, այդ թվում` ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում, սույն Կանոնակարգի իմաստով` ժամկետանց են այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները նույնպես համարվում են ընթացիկ:»,
3) Կանոնակարգ 17/02-ի 14.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
4) Կանոնակարգ 17/02-ի 15-րդ կետի 2)-րդ ենթակետից հետո լրացնել նոր 2.1) ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«2.1) ժամկետային ավանդները, որոնց համար սահմանված է ավանդատուի կողմից ժամկետից շուտ ցանկացած պահի բանկային ավանդի պայմանագրի լուծման հնարավորություն` պայմանով, որ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու արդյունքում ավանդատուից տույժ և տուգանք չի գանձվելու, և որոնք չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ որպես երաշխիքային միջոց:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: