Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱ ...

 

 

040.0895.030914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԴԱՏԱԽԱԶԻ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ, ՄԻՆՉԵՎ 1974 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌՆՎԱԶՆ 20 ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 14-րդ մասում նշված պայմաններին բավարարող անձանց մասնագիտական աշխատանքային ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և կենսաթոշակը հաշվարկելու կարգին առնչվող հարաբերությունները:

2. Դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձը, ով 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և չունի օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, հաշվառվելու համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ն անձամբ դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) ցանկացած տարածքային բաժին (այսուհետ` տարածքային բաժին):

3. Հաշվառվելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում, որում նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ` բնակության վայր) հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. սույն կարգի 1-ին կետում նշված` զբաղեցրած վերջին պետական պաշտոնը, որն անձը զբաղեցրել է դիմելու օրվա դրությամբ,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) մասնագիտական աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր, մինչև սույն կարգի 9-րդ կետում նշված պաշտոնն առաջին անգամ զբաղեցնելը աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված մասնագիտական աշխատանքային ստաժը և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերն են` աշխատանքային գրքույկը, աշխատանքի ընդունման և ազատման հրամանի քաղվածքը, զինվորական գրքույկը կամ արխիվային փաստաթղթերը:

5. Հաշվառման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը`

1) տեսաներածում (սկանավորում) է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան.

2) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում):

6. Անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը որոշում է`

1) հաշվառել դիմումատուին.

2) մերժել դիմումատուին հաշվառելը:

7. Հաշվառելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե անձը`

1) ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո.

2) 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

4) ունի օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք:

8. Անձին հաշվառելու կամ հաշվառելը մերժելու մասին ընդունած որոշման, իսկ մերժման դեպքում նաև` մերժման հիմքերի մասին, ծառայությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեով գրավոր տեղեկացնում է դիմողին:

9. Սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտական աշխատանքային ստաժում (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը` դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների` դասային աստիճան շնորհված աշխատողների), քննչական կոմիտեում ծառայողի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի, մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը` դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, այդ թվում` ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածը:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված ժամանակահատվածները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

11. Օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` սույն կարգով հաշվառված անձին (այսուհետ` հաշվառված անձ) նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մինչև սույն կարգի 9-րդ կետում նշված որևէ պաշտոն առաջին անգամ զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող ժամանակահատվածներում հաշվառվում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

12. Հաշվառված անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր լրիվ տարվա համար` մեկ տոկոսը: Սույն կետով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը: Կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են սույն կարգի 9-րդ կետում և օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված պաշտոններ զբաղեցրած ժամանակահատվածները:

13. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում աշխատած տարիները` դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

14. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար`

1) գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է 428070 դրամ.

2) գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60 տոկոսի չափով.

3) գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսի չափով.

4) մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսի չափով.

5) գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսի չափով.

6) գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսի չափով.

7) գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսի չափով.

8) Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսի չափով.

9) Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսի չափով.

10) մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսի չափով:

15. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Մյուս դասային աստիճանների համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ`

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85 տոկոսը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80 տոկոսը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսը:

16. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` դատախազի պաշտոնային դրույքաչափին դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

17. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+0.04 xՍx ԴԱՀ)x0.9 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 14-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող` սույն կարգի 15-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի չափն է.

4) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:

18. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է`

1) սույն կարգի 13-17-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել դատախազի պաշտոնից ազատվելուց հետո.

2) սույն կարգի 23-27-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելուց հետո.

3) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել քննչական կոմիտեի ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելուց հետո.

4) սույն կարգի 20-22-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելուց հետո:

19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

20. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են`

1) հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.

2) պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`

ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,

բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72,

գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,

դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25.

3) հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության գնդապետ` 28 տոկոս,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության փոխգնդապետ` 24 տոկոս,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության մայոր` 20 տոկոս,

դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, հարկային ծառայության կապիտան` 16 տոկոս,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13 տոկոս,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության լեյտենանտ` 10 տոկոս.

4) մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ` հետևյալ չափերով.

ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32 տոկոս,

բ. մաքսային ծառայության գնդապետ` 29 տոկոս,

գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26 տոկոս,

դ. մաքսային ծառայության մայոր` 23 տոկոս,

ե. մաքսային ծառայության կապիտան` 16 տոկոս,

զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15 տոկոս,

է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13 տոկոս,

ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11 տոկոս:

21. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափի և համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի արտադրյալի և հավելավճարի (հաշվարկված բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումի համար, համապատասխանաբար, սույն կարգի 20-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տոկոսի կիրառմամբ) հանրագումարի չափով:

22. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ)-29280-(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ԲՊԴ-ն սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափն է.

3) Գ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն է.

4) Հ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումին կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումին համապատասխանող` սույն կարգի 20-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տոկոսային չափն է:

23. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով հատուկ քննչական ծառայության ծառայողի վերջին պաշտոնը, դասային աստիճանը և պաշտոնից (որից ազատվելու հիմքով նշանակվում է կենսաթոշակ) ազատվելու օրվա դրությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված տարիները:

24. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի հետևյալ չափերը`

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, վարչության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:

25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար, ելնելով հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ`

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի` մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է` հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանների համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

27. Եթե սույն կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը գերազանցում է 120000 դրամը, ապա հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ`

1) ՀԱ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի` պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող` հավելվածի 24-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի` պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող` սույն կարգի 25-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:

28. Հաշվառված անձին կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկվում է նաև օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով:»:

 

(4-րդ հավելվածը խմբ. 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշում)

 

1. Պետական պաշտոն զբաղեցրած անձը ____________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

2. Աշխատանքի վայրը __________________________________________________

 

3. Պաշտոնը __________________________________________________________

 

4. Դեպքը տեղի է ունեցել _____________________________________________

(վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

_____________________________________________________________________

(պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու

առնչությամբ)

 

5. Զոհվել է _________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

6. Հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում

_____________________________________________________________________

                        (օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական

մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

Կազմակերպության աշխատակազմի ղեկավար _______________ ________________

                                       (ստորագրությունը)      (անունը,

                                                             ազգանունը)

 

____ ___________ 20 թ.

 

(5-րդ հավելվածը փոփ. 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) լրացնելու և տրամադրելու կանոններին առնչվող հարաբերությունները:

i

2. Տեղեկանքը տրամադրում է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստացած կամ մահացած (զոհված)` պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատավայրի (որտեղ աշխատել է պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ) աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար)` այն լրացնելու համար հիմք ընդունելով իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում` նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված փաստաթղթերը:

(2-րդ կետը փոփ. 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշում)

3. Տեղեկանքը տրամադրվում է այն ստանալու համար դիմելու դեպքում` իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում` նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված փաստաթղթերն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

(3-րդ կետը փոփ. 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշում)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքի հետ միասին վերադարձվում են նաև այն լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

i

5. Տեղեկանքը տրամադրելու համար իրավապահ մարմիններից, անհրաժեշտության դեպքում` նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից փաստաթղթերը` հարցման միջոցով ստանում է աշխատակազմի ղեկավարը, եթե դիմողը չի ներկայացնում այդ փաստաթղթերը:

(5-րդ կետը փոփ. 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ / որոշում)

6. Տեղեկանքն ստանալու մասին դիմումը ենթակա է մերժման, եթե առկա չեն այն լրացնելու համար անհրաժեշտ` սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում է ստացել կամ մահացել (զոհվել) է ոչ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ:

7. Տեղեկանքն ստանալու մասին դիմումի մերժման դեպքում աշխատակազմի ղեկավարը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին` մերժման հիմքերն ի հայտ գալու (իրեն հայտնի դառնալու, համապատասխան փաստաթղթերը տնօրինելու) օրվանից հետո մեկօրյա ժամկետում: Մերժմանը վերաբերող փաստաթղթին կցվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը:

 

Հավելված N 7

i

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 895-Ն որոշման

 

(7-րդ հավելվածը լրաց. 03.12.2020 թիվ 1926-Ն, 15.12.2022 թիվ 1986-Ն / գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 22-ից հետո ծագած

հարաբերությունների վրա /, 08.06.2023 թիվ 930-Ն / որոշումն ունի անցումային դրույթներ /, 14.03.2024 թիվ 372-Ն որոշումներ)

 

_____________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2014
N 895-Ն
Որոշում