Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» ՁԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ Վ ...

05.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.06.2000  -ից մինչեւ   05.03.2005  -ը:
 
(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 21-Ն որոշում)

i

120.0239.150500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

29 նոյեմբերի 1999 թվականի թիվ 239

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» ՁԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

                               Հ ր ա մ ա յ ու մ    ե մ`

Հաստատել «Արտադրական հզորության հաշվեկշիռ» ձև ՀՀ պետական վիճակագրական հաշվետվությունը և նրա լրացման հրահանգը:

Հաստատված է

ՀՀ վիճակագրության, պետական

ռեգիստրի և վերլուծության

նախարարի

                                               «29»   11    1999թ.

                                               թիվ 239 հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» (ՁԵՎ ՀՀ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Հրահանգը սահմանում է կազմակերպությունների «Արտադրական հզորության հաշվեկշիռ» (Ձև ՀՀ) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

* Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված

1 իրավաբանական անձինք (այսուհետև կազմակերպություններ ), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

______________________________

1   Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17

հուլիսի 1998թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն

կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների դրա, որոնք

նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով.

* Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդունման

2 ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ : Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

* Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

* Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

* Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:

* Հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

* Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

------------------------------

2    Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել

ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր

թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող

չափանիշներով:

I. Արտադրական հզորությունների

տարեկան հաշվեկշիռ

1. Արտադրական հզորության հաշվեկշիռը - դա ցուցանիշների համակարգ է, որը բնութագրում է հզորության մեծությունը, նրա փոփոխման վրա ազդող գործոնները և հաշվետու ժամանակաշրջանում դրա օգտագործման մակարդակը:

2. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմում են կազմակերպությունները հաշվետու տարվա վերջին առկա արտադրանքի ծավալների ավելացման, արտադրության նեղ տեղերի վերացման (որոնք արգելակում են արտադրանքի առանձին տեսակների արտադրությանը), մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների օգտագործման բարելավման, դրանց պարապուրդների կրճատման նպատակով:

Արտադրական հզորությունների հաշվեկշիռների կազմումն և վերլուծությունը թույլ է տալիս գնահատել ձեռք բերված համակցումները տարբեր փոխկապակցված ճյուղերի զարգացման գործում և նպաստում են դրանց համաչափությունը ապահովող միջոցառումների մշակմանը, արտադրության ավելի ռացիոնալ մասնագիտացմանը, կոոպերացմանը և այլն:

3. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմակերպությունների կողմից կազմվում են թողարկվող արտադրանքի ամբողջ անվանացանկի համար, անկախ նրանից թե այդ արտադրանքը կազմակերպության համար հիմնական, պրոֆիլային թե ոչ պրոֆիլային բնույթ է կրում:

Մեքենաշինական և մետաղամշակման կազմակերպությունների արտադրական հզորությունների հաշվեկշիռներում, յուրաքանչյուր արտադրատեսակի թողարկման տվյալների հետ մեկտեղ (բնեղեն արտահայտությամբ) բերվում են տվյալներ թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալի վերաբերյալ, համադրելի գներով:

Այն դեպքերում, երբ կազմակերպությունները արտադրանք են թողարկում վարձակալած սարքավորումներով և տարածքներում, արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են անկախ նրանից թե ինչպիսի սարքավորումներով և տարածքներում է թողարկվել արտադրանքը` ձեռնարկության հաշվեկշռում գտնվող, ժամանակավոր կամ վարձակալած:

4. Արտադրական հզորությունների հաշվեկշիռները կազմվում են համաձայն ՀՀ վիճնախարարության կողմից հաստատված ՀՀ ձևի:

5. Հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում արտադրական հզորության ավելացումը, որը տեղի է ունեցել:

- նոր կազմակերպությունների գործարկման և գործող

կազմակերպությունների ընդլայնման հաշվին.

- գործող կազմակերպությունների վերակառուցման հետևանքով արտադրական

հզորությունների հավելաճի հաշվին.

- գործող կազմակերպությունների տեխնիկական վերազինման և

կազմակերպա-տեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական

հզորությունների հավելաճի հաշվին.

- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման հաշվին (արտադրանքի

աշխատատարության նվազում).

- այլ կազմակերպություններից ստացված օբյեկտների, մեքենաների և

սարքավորումների հաշվին:

Տեխնիկական վերազինման և կազմակերպա-տեխնիկական միջոցառումների հետևանքով արտադրական հզորությունների հավելաճը հաշվարկելիս հաշվի են առնվում աշխատանքի հետևյալ տեսակները`

- աշխատանքի միջոցների կատարելագործում (հնացած և ֆիզիկական մաշված

սարքավորումների արդիականացում և փոխարինում նորով, առավել

արտադրողականով, գործող արտադրական տարածքներում նոր լրացուցիչ

սարքավորումների տեղադրում).

- աշխատանքի առարկաների կատարելագործում (հումքի, նյութերի և

վառելիքի բաղադրության կամ որակի բարելավում, առավել առաջավոր

հումքի և նյութերի տեսակների օգտագործում).

- տեխնոլոգիական գոծընթացների կատարելագործում (գործող տեխնոլոգիական

գործընթացների պարամետրերի բարելավում, այդ թվում ավելի բարձր

արագությունների, լարվածությունների, ճնշումների, ջերմության

օգտագործման հաշվին).

- արտադրական գործընթացների ավտոմատացում և մեքենայացում.

- արտադրության կազմակերպման և կառավարման կատարելագործում

(կոոպերացում ընդլայնում և արտադրության մասնագիտացման մակարդակի

բարձրացում, տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի

հերթափոխության մեծացում, արտադրության և ընդհանուր գործարանային

տնտեսության կազմակերպման և կառուցվածքի բարելավում):

6. Արտադրական հզորությունների հաշվեկշռում հաշվի է առնվում հաշվետու տարում նրա նվազումը, ի հաշիվ`

- մաշվածության հետևանքով սարքավորումների դուրս գրման, օգտակար

հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման,

լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, անցմանը այլ հումքերի

օգտագործման սահմանված կարգով օբյեկտների, մեքենաների,

սարքավորումների հանձնմանը այլ կազմակերպություններին, տարերային

աղետների և այլ պատճառների.

- արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխման (արտադրատեսակի

աշխատատարության մեծացում):

7. Հաշվետվական ձևում «հզորության տեխնիկական վերազինման և կազմակերպա-տեխնիկական միջոցառումների անցկացման հաշվին» սյունակում արտացոլվում է հզորության հավելաճը, որը հավասար է նոր և հին սարքավորումների արտադրողականության տարբերությանը:

8. Կազմակերպության արտադրական հզորության տակ հասկացվում է տվյալ կազմակերպությանը ամրագրված աշխատանքի միջոցներով (արտադրական տարածքներ, ագրեգատներ, սարքավորումներ) արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման առավելագույն հնարավորությունը I տարում (օրում, հերթափոխում) համապատասխան սահմանված աշխատանքային ռեժիմին:

II. Լրացման կարգը

9. Ա սյունակում ցույց է տրվում հաշվետու տարում թողարկված արտադրատեսակների անվանումը:

10. Բ սյունակում ցույց է տրվում չափի միավորը:

11. Գ սյունակում ցույց է տրվում տողի համարը 01-04, որոնց բովանդակությունը և լրացման կարգը բերված է հաշվետվության ծանոթությունում:

12. 1-ին սյունակի 01 տողում ցույց է տրվում հզորությունը հաշվետու տարվա սկզբի դրությամբ, ըստ նախորդ տարվա հաշվեկշռի:

Մինչև հաշվետու տարին գործարկված կազմակերպությունները, որոնց հզորությունները գտնվում են յուրացման փուլում, 1-ին սյունակում լրացնում են իրենց նախագծային հզորությունը:

Այն դեպքում, երբ փաստացի թողարկված արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է նախագծայինից, հզորության որոշումը կատարվում է ըստ փոփոխված անվանացանկի: 1-ին սյունակի 01 տողով բերվում է հզորությունը` ըստ թողարկվող արտադրանքի փաստացի անվանացանկի, իսկ 02 տողով` հզորությունը ըստ նախագծի:

Հաշվետու տարում գործարկված կազմակերպությունները սյունակ 1 չեն լրացնում, իսկ գործարկված նախագծային հզորությունը լրացնում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ սյունակներում:

13. 2-9 սյունակներում ցույց է տրվում հաշվետու տարում արտադրական հզորության փոփոխությունը:

2-րդ սյունակում բերվում են տվյալներ հաշվետու տարում հզորության ընդհանուր աճի վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարին: Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում այլ կազմակերպություններից փոխանցման և այլ պատճառներով ստացվել են մեքենաներ և սարքավորումներ, 2-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 3-6 սյունակների տվյալների հանրագումարից:

14. 3, 4, 5 սյունակներում ցույց է տրվում արտադրական հզորությունների գործարկումը, ի հաշիվ նոր կազմակերպությունների շինարարության, գործող կազմակերպությունների ընդլայնման և վերակառուցման հաշվին, ինչպես նաև գործող կազմակերպությունների հզորության հավելաճը տեխնիկական վերազինման և կազմակերպա-տեխնիկական միջոցառումների հաշվին, որոնք պետք է համապատասխանեն Ձև N-2-Կշ «Հաշվետվություն օբյեկտների հիմնական ֆոնդերի գործարկման և կապիտալ ներդրումների կատարման մասին» վիճակագրական (տարեկան) հաշվետվական ձևի տվյալներին):

Այն դեպքերում, երբ թողարկվող արտադրանքի անվանացանկը և տեսականին էապես տարբերվում է կազմակերպության շինարարության, ընդլայնման և վերակառուցման նախագծերով նախատեսված արտադրանքի անվանացանկից և տեսականուց, 3-րդ և 4-րդ սյունակներում բերվում են` 01 տողով` արտադրանքի թողարկման հզորությունը ըստ փաստացի անվանացանկի և տեսականու, իսկ 02 տողով` նախագծով նախատեսված արտադրանքի անվանացանկի և տեսականու:

Նշված հզորությունների գործարկման վերաբերյալ տվյալները բերվում են միայն այն կազմակերպությունների համար, որոնց շահագործման ընդունման ակտերը հաստատված են: Այն դեպքում, երբ գործարկվող հզորությունների ընդունման ակտերը ստորագրված են ընդունման հանձնաժողովի կողմից, սակայն չեն հաստատվել սահմանված կարգով, այդ հզորությունների և թողարկվող արտադրանքի տվյալները 01 տողի հանրագումարում չեն ներառվում, այլ բերվում են առանձին 04 տողով «բացի այդ, ըստ չհաստատված ընդունման ակտերի»:

15. 6-րդ և 8-րդ սյունակներում բերվում են տվյալներ, համապատասխանաբար, արտադրական մեծացման և նվազման վերաբերյալ, ի հաշիվ հաշվետու տարում թողարկվող արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության:

Արտադրանքի անվանացանկի և տեսականու փոփոխության հետևանքով հզորության մեծացման (նվազման) հաշվարկը կատարվում է այն դեպքերում, երբ արտադրական հզորության հաշվարկում ընդունված արտադրանքի անվանացանկը զգալիորեն տարբերվում է նախորդ հաշվեկշռի փաստացի տվյալներից:

16. 7-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության ընդհանուր նվազման վերաբերյալ, որոնք որպես կանոն պետք է հավասար լինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարին:

Այն դեպքերում, երբ հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել մեքենաների և սարքավորումների դուրս գրում այլ կազմակերպություններին փոխանցելու և այլ պատճառներով, 7-րդ սյունակի տվյալները մեծ կլինեն 8-րդ և 9-րդ սյունակների հանրագումարից:

17. 9-րդ սյունակում ցույց են տրվում տվյալներ արտադրական հզորության դուրս գրման վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել սարքավորումների մաշվածքի, օգտակար հանածոների և անտառահումքային ռեսուրսների պաշարների սպառման, լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման, հումքի այլ տեսակների անցման, շենքերի և կառույցների ծայրաստիճան մաշվածքի, տարերային աղետների հետևանքով:

18. 10-րդ սյունակում ցույց է տրվում կազմակերպության արտադրական հզորությունը հաշվետու տարուն հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ հաշվետու տարում թողարկված արտադրանքի անվանացանկի և տեսականու: 10-րդ սյունակի տվյալները պետք է համապատասխանեն 1-ին և 2-րդ սյունակների հանրագումարից հանած սյունակ 7:

19. 11-րդ սյունակի 01 տողով ցույց է տրվում հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորությանը, որը հաշվարկվում է` տարեսկզբի արտադրական հզորության և հզորության միջին տարեկան աճի հանրագումարից հանելով նրա միջին տարեկան նվազումը: Հզորության միջին տարեկան մեծացումը ի հաշիվ նոր կազմակերպությունների գործարկման, գործող կազմակերպությունների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կազմակերպա-տեխնիկական միջոցառումների ներդրման հաշվարկվում է թվարկված յուրաքանչյուր գործոնի հաշվին հզորության մեծացման և մինչև տարեվերջ ընկած լրիվ ամիսների թվի արտադրյալով ու ստացված արդյունքը բաժանելով 12:

Հզորության միջին տարեկան նվազումը հաշվարկվում է հետևյալ եղանակով` դուրս գրված հզորությունը բազմապատկվում է դուրս գրման պահից մինչև տարեվերջ մնացած լրիվ ամիսների թվով և ստացված արդյունքը բաժանելով 12:

Հաշվետու տարում միջին տարեկան արտադրական հզորության օգտագործման գործակիցը հաշվարկվում է տվյալ տարում փաստացի թողարկված արտադրանքի և միջին տարեկան հզորության հարաբերությամբ:

Յուրացման փուլում գտնվող կազմակերպությունների հզորությունների օգտագործման մակարդակի ճիշտ գնահատման նպատակով սյունակ 11 02 տողով ցույց է տրվում արտադրանքի արտադրության, հումքի արդյունահանման կամ վերամշակման ծավալը, որոշված համաձայն նախագծային հզորությունների յուրացման նորմերի:

Ընդ որում հաշվի է առնվում, որ, եթե ձեռնարկությունը, մասնակիորեն, գտնվում է յուրացման փուլում, այսինքն այնտեղ գործարկվել կամ վերակառուցվել են առանձին օբյեկտներ, որոնք թողարկում են արտադրանք, նախկինում արտադրված այդ կազմակերպությունում, ապա 02 տողով բերվում է գործող օբյեկտների միջին տարեկան հզորության և արտադրության ծավալի տվյալների հանրագումարը, հաշվի առած նոր գործարկված օբյեկտների յուրացման նորմերը:

20. 12-րդ սյունակի 01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում, ռեժիմային աշխատաժամանակի ընթացքում, արտադրանքի թողարկման, հումքի արդյունահանման և վերամշակման վերաբերյալ:

12-րդ սյունակի մնացած տողերով բերվում են հետևյալ տվյալները`

02 տողով` արտադրանքի թողարկումը արտառեժիմային աշխատաժամանակում (հանգստյան օրերին, շաբաթօրյակներին, կապիտալ նորոգման ժամկետի կրճատման հաշվին, գործարկման աշխատանքների ժամանակահատվածում և այլն).

03 տողով` արտադրանքի թողարկումը չմասնագիտացված հզորություններով, ժամանակավոր հրապարակներում, փորձնական գործարաններում, որոնց հզորությունը չի հաշվարկվում.

04 տողով` արտադրանքի թողարկումը այն հզորություններով, որոնց գործարկման սկիզբը դեռևս չեն հաստատել:

12-րդ սյունակի 01, 02, 03, 04 տողերի տվյալների հանրագումարը պետք է համապատասխանի 1-արտ (տարեկան) հաշվետվական ձևում բերված տվյալներին:

21. 13-րդ սյունակում բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ (տոկոսներով), որը հաշվարկվում է ռեժիմային աշխատաժամանակում թողարկված արտադրանքի տվյալների և միջին տարեկան հզորության հարաբերությամբ, ընդ որում`

01 տողով բերվում են տվյալներ հաշվետու տարում գործող միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, որը հաշվարկվում է 01 տողի 12-րդ և 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ.

02 տողով բերվում են տվյալներ միջին տարեկան հզորության օգտագործման վերաբերյալ, հաշվի առած նոր կազմակերպությունների յուրացման նորմատիվները, որը հաշվարկվում է 01 տողի 12-րդ և 02 տողի 11-րդ սյունակների տվյալների հարաբերությամբ:

Միջին տարեկան հզորության օգտագործման մակարդակը չպետք է գերազանցի 100% :

«Տեղեկանք» մասում բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկի ժամանակ ընդունված աշխատանքի ռեժիմը:

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ 1999 Թ. 1.

.________________________________________________________________________.

|Արտադրանքի|Չափի|Տողի|Նախորդ |   Հաշվետու տարում արտադրական հզորության   |

|տեսակները |միա-|համա|տարում |              փոփոխությունը                |

|          |վորը| րը |հաշվե- |___________________________________________|

|          |    |    |կշռով  |Հզորու|            այդ թվում       |Հզորու-|

|          |    |    |հաստատ-|թյան  |____________________________|թյան   |

|          |    |    |ված հզո|մեծա- |նոր ձեռ|գործող|գործող|արտա- |նվազու-|

|          |    |    |րությու|ցումը,|նարկու-|ձեռնար|ձեռ.  |դրանքի|մը, ըն-|

|          |    |    |նը 1999|ընդա- |թյուննե|կու-  |տեխնի-|անվանա|դամենը |

|          |    |    |թվ.հուն|մենը  |րի գոր-|թյուն-|կական |ցանկի |       |

|          |    |    |վարի   |      |ծարկման|ների  |վերա- |փոփո- |       |

|          |    |    |1-ի    |      |և  գոր-|վերակա|զինման|խու-  |       |

|          |    |    |դրու-  |      |ծող ձեռ|ռուց- |և  կազ|թյան  |       |

|          |    |    |թյամբ  |      |նարկու-|ման   |մակերպ|(աշխա-|       |

|          |    |    |       |      |թյուննե|հաշվին|տեխնի-|տատար.|       |

|          |    |    |       |      |րի ընդ-|      |կական |նվազ. |       |

|          |    |    |       |      |լայնման|      |միջոցա|հաշվին|       |

|          |    |    |       |      |հաշվին |      |ռումնե|      |       |

|          |    |    |       |      |       |      |րի անց|      |       |

|          |    |    |       |      |       |      |կացման|      |       |

|          |    |    |       |      |       |      |հաշվին|      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|     Ա    |  Բ |  Գ |   1   |   2  |   3   |   4  |   5  |  6   |   7   |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

2.

.______________________________________________________________________.

|                  |հաշվետու տարվա|Հաշվետու տա- |Հաշվետու տա-|Հաշվետու |

|                  |արտադրանքի ան-|րում գործող  |րում արտա-  |տարում   |

|__________________|վանացանկի և   |միջին տարեկան|դրանքի թո-  |միջին տա-|

|    այդ թվում     |տեսականու հզո-|հզորությունը |ղարկումը    |րեկան    |

|__________________|րությունը     |             |կամ վերա-   |հզորու-  |

| արտա-  |դուրս    |2000թ. հունվա-|             |մշակվող     |թյան օգ- |

|դրանքի  |գրելու   |րի 1-ի դրու-  |             |հումքի քա-  |տագոր-   |

|անվանա- |(մաշվա-  |թյամբ (սյուն. |             |նակը        |ծումը    |

|ցանկի   |ծության, |1+2-7)        |             |            |%-ով     |

|փոփոխու-|պաշարնե- |              |             |            |սյուն.12 |

|թյան    |րի վերաց-|              |             |            |---------|

|(աշխատա-|ման)     |              |             |            |սյուն.11 |

|տարու-  |հաշվին   |              |             |            |         |

|թյան    |         |              |             |            |x 100    |

|մեծաց-  |         |              |             |            |         |

|ման)    |         |              |             |            |         |

|հաշվին  |         |              |             |            |         |

|        |         |              |             |            |         |

|        |         |              |             |            |         |

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|   8    |    9    |      10      |      11     |     12     |    13   |

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

1) Գ սյունակում նշվում է 01 մինչև 04 տողերի համարները, որտեղ բերվում են

հետևյալ տվյալները արտադրանքի`

- 01 տողով` հզորությունների առկայությունը, շարժը և օգտագործումը ըստ

հաշվետու տարվա արտադրության փաստացի անվանացանկի և տեսականու,

ռեժիմային ժամանակաշրջանում թողարկված արտադրանքը (1-13 սյունակ):

- 02 տողով` այն դեպքում, երբ փաստացի թողարկվող արտադրանքի անվանացանկը

տարբերվում է նախագծայինից, ապա 3 և 4-րդ սյունակներում բերվում են

     տվյալներ նախագծով նախատեսված արտադրանքի         անվանացանկին

համաձայն:

11-րդ սյունակում` ըստ շահագործման նոր հանձնված կազմակերպությունների,

բերվում են տվյալներ յուրացման նորմատիվային ժամանակաշրջանում

թողարկվելիք արտադրանքի վերաբերյալ:

12-րդ սյունակում բերվում են տվյալներ արտառեժիմային աշխատանքի ժամանակ

թողարկված արտադրանքի վերաբերյալ:

- 03 տողով` 12-րդ սյունակում, բացի այդ, բերվում են տվյալներ

չմասնագիտացված հզորություններով թողարկված փաստացի արտադրանքի

վերաբերյալ:

- 04 տողով` 3-րդ, 4-րդ և 12-րդ սյունակներում բերվում են տվյալներ այն

հզորությունների և դրանցով թողարկված արտադրանքի մասին, որոնց

շահագործման ակտերը դեռևս հաստատված չեն:

Տեղեկանք. բերվում է յուրաքանչյուր արտադրատեսակի հզորության հաշվարկման

ժամանակ ընդունած աշխատանքի ռեժիմը (հերթափոխ կամ ժամ օրվա

ընթացքում):

Արտադրանքի տեսակը

---------------------------

---------------------------

---------------------------

«___» ______________ 2000 թ.

_____________________________________

կազմողի ազգանունը և հեռախոսի համարը

Աշխատանքի ռեժիմը

-----------------------------------

-----------------------------------

-----------------------------------

ՂԵԿԱՎԱՐ`

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

1

.________________________________________________________________________.

|                     |    ծածկագրերն ըստ`       |                       |

|_____________________|__________________________|_______________________|

|       ՁԿԴ-ի         |        ՊԿՄՆՀ-ի           |       ՏԳԸԴ-ի          |

|(Կազմակերպությունների|(Պետական կառավարման մար-  |(Տնտեսական գործունեու- |

|  կոդերի դասակարգիչ) |    մինների նշանակման     |    թյան ընդհանուր     |

|                     |        համակարգիչ)       |     դասակարգիչ)       |

|_____________________|__________________________|_______________________|

|________________________________________________________________________|

|Ում է ներկայացվում (անվանումը)_________________________________________ |

|                                                                        |

|Ում է ներկայացնում (անվանումը)_________________________________________ |

|                                                                        |

|Հիմնադիրները (մասնակիցները)**                                           |

|1. պետություն  2. համայնք              1 .__.  2.__.  3 .__.   4.__.    |

|3. իրավաբանական անձ  4. քաղաքացի         .__.   .__.    .__.    .__.    |

|                                                                        |

|Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում  .__.                           |

|անհրաժեշտ է կատարել նշում                .__.                           |

|                                                                        |

|Կազմակերպաիրավական ձևը________________________ծածկագիրը* .___________. |

|                                                                        |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________________ |

|                                                                        |

|__________________________________ ծածկագիրը          ._______________. |

|                                                                        |

|Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման                               |

|համարը*                                ._______________________________.|

|                                                                        |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*          .___________________.    |

|                                                                        |

|Մարզը_____________________________________             ._______.        |

|                                                                        |

|Հասցեն ________________________________________________________________ |

|                                                                        |

|                                                                        |

|*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման      |

|   վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա):                                   |

|                                                                        |

|**) Մի քանի հիմնադիր (մասնակցի) դեպքում                                 |

|                                                                        |

|.__.նշումները կատարվում են միաժամանակ`  համապատասխան վանդակներում:      |

|.__.                                                                    |

.________________________________________________________________________.

2.

._________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճա- |

|կագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավա- |

|րության կողմից հաստատված «Պետական վիճա- |

|կագրական աշխատանքների ծրագրի» և  «Պետա-|

|կան վիճակագրական աշխատանքների իրականցման |

|համար վիճակագրական տեղեկությունների      |

|ներկայացման                              |

|_________________________________________|

|           Ձև  թիվ 18-ՆՏ                 |

|         -----------------               |

|                                         |

|          Փոստային-տարեկան               |

|                                         |

|Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999թ.        |

|նոյեմբերի 29-ի թիվ 239 հրամանով          |

|                                         |

|                                         |

|   Ներկայացվում է`                       |

|                                         |

|1. ՀՀ վիճնախարարություն                  |

|                                         |

|2. Վիճակագրության տեղական բաժանմունք     |

|                                         |

|                                         |

|    Ներկայացնում են`                     |

|                                         |

|ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային   |

|կարգով ընտրված առևտրային  կազմակերպու-   |

|թյունները                                |

|                                         |

|                                         |

|                                         |

|  Հաշվետվության ներկայացման ժամկետը`     |

|                                         |

|ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող     |

|տարվա մարտի 1-ը:                         |

|                                         |

|                                         |

|                                         |

|                                         |

|                                         |

|                                         |

._________________________________________.

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ 1999 Թ. 1.

.________________________________________________________________________.

|Արտադրանքի|Չափի|Տողի|Նախորդ |   Հաշվետու տարում արտադրական հզորության   |

|տեսակները |միա-|համա|տարում |              փոփոխությունը                |

|          |վորը| րը |հաշվե- |___________________________________________|

|          |    |    |կշռով  |Հզորու|            այդ թվում       |Հզորու-|

|          |    |    |հաստատ-|թյան  |____________________________|թյան   |

|          |    |    |ված հզո|մեծա- |նոր ձեռ|գործող|գործող|արտա- |նվազու-|

|          |    |    |րությու|ցումը,|նարկու-|ձեռնար|ձեռ.  |դրանքի|մը, ըն-|

|          |    |    |նը 1999|ընդա- |թյուննե|կու-  |տեխնի-|անվանա|դամենը |

|          |    |    |թվ.հուն|մենը  |րի գոր-|թյուն-|կական |ցանկի |       |

|          |    |    |վարի   |      |ծարկման|ների  |վերա- |փոփո- |       |

|          |    |    |1-ի    |      |և  գոր-|վերակա|զինման|խու-  |       |

|          |    |    |դրու-  |      |ծող ձեռ|ռուց- |և  կազ|թյան  |       |

|          |    |    |թյամբ  |      |նարկու-|ման   |մակերպ|(աշխա-|       |

|          |    |    |       |      |թյուննե|հաշվին|տեխնի-|տատար.|       |

|          |    |    |       |      |րի ընդ-|      |կական |նվազ. |       |

|          |    |    |       |      |լայնման|      |միջոցա|հաշվին|       |

|          |    |    |       |      |հաշվին |      |ռումնե|      |       |

|          |    |    |       |      |       |      |րի անց|      |       |

|          |    |    |       |      |       |      |կացման|      |       |

|          |    |    |       |      |       |      |հաշվին|      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|     Ա    |  Բ |  Գ |   1   |   2  |   3   |   4  |   5  |  6   |   7   |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

|__________|____|____|_______|______|_______|______|______|______|_______|

|          |    |    |       |      |       |      |      |      |       |

.________________________________________________________________________.

2.

.______________________________________________________________________.

|                  |հաշվետու տարվա|Հաշվետու տա- |Հաշվետու տա-|Հաշվետու |

|                  |արտադրանքի ան-|րում գործող  |րում արտա-  |տարում   |

|__________________|վանացանկի և   |միջին տարեկան|դրանքի թո-  |միջին տա-|

|    այդ թվում     |տեսականու հզո-|հզորությունը |ղարկումը    |րեկան    |

|__________________|րությունը     |             |կամ վերա-   |հզորու-  |

| արտա-  |դուրս    |2000թ. հունվա-|             |մշակվող     |թյան օգ- |

|դրանքի  |գրելու   |րի 1-ի դրու-  |             |հումքի քա-  |տագոր-   |

|անվանա- |(մաշվա-  |թյամբ (սյուն. |             |նակը        |ծումը    |

|ցանկի   |ծության, |1+2-7)        |             |            |%-ով     |

|փոփոխու-|պաշարնե- |              |             |            |սյուն.12 |

|թյան    |րի վերաց-|              |             |            |---------|

|(աշխատա-|ման)     |              |             |            |սյուն.11 |

|տարու-  |հաշվին   |              |             |            |         |

|թյան    |         |              |             |            |x 100    |

|մեծաց-  |         |              |             |            |         |

|ման)    |         |              |             |            |         |

|հաշվին  |         |              |             |            |         |

|        |         |              |             |            |         |

|        |         |              |             |            |         |

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|   8    |    9    |      10      |      11     |     12     |    13   |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

|________|_________|______________|_____________|____________|_________|

|        |         |              |             |            |         |

.______________________________________________________________________.

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15» 05 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000042

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
29.11.1999
N 239
Հրաման