(ուժը կորցրել է 21.06.05 թիվ 1-05/06-Ն հրաման)
i
124.0674.080800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
24 հուլիսի 2000 թվականի թիվ 02/674
 
i
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
«24» հուլիսի 2000թ.
թիվ 02/674 հրամանով
 
._________________________________________________________________________.
|           ՀԱՇՎԱՐԿ              |      Փաստաթղթի հերթական համարը         |
|  Ծխախոտի հաստատագրված վճարի    |         N  __________                  |
|                                |   (լրացվում է հարկային մարմնի կողմից)  |
|_________________________________________________________________________|
| Հաշվետու ժամանակաշրջանը,         (1)  200 __ թ. ____________ ամիս       |
|_________________________________________________________________________|
| Հարկ վճարողի հաշվառման համարը  | (2)  |    |    |    |    |    |    |   |
|________________________________|________________________________________|
| Իրավաբանական անձի անվանումը    | (3)  _____________________             |
|                                | __________________________             |
|                                | __________________________             |
|________________________________|________________________________________|
| Անհատ ձեռնարկատիրոջ անուն,     |                                        |
| ազգանունը                      | (4)                                    |
|________________________________|________________________________________|
| Հասցե                          | (5)                                    |
|________________________________|________________________________________|
| Հեռախոս                        | (6)                                    |
._________________________________________________________________________.
 
.____.
|    |
.____.  (7)  Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել
վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը
 
.________________________________________________________________________.
|Հաշվետու ամսվա համար ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի       |         |
|միջին փոխարժեքը                                          (8)  |         |
.________________________________________________________________________.
 
._________________________________________________________________________.
| Ապրան-          Ապրան-   | քանակը |    | Հաստատագրված |  | Հաստատագրված |
| քի ծած-         քի ան-   | (հազար |    | վճարի չափը`  |  | վճարի գումարը|
| կագիրն          վանումը  |  հատ)  |    | հազար հատի   |  | (հազար դրամ) |
| ըստ ԱՏԳ                  .________.    | համար        |  |              |
|                                        .______________.  .______________|
|                                                                         |
|                                                                         |
| 2402 10 001     Սիգար-  (9) ._____. (10) .__________. (11) .____________|
|                 ներ         ._____.      .__________.      .____________|
|                                                                         |
|                                                                         |
| 2402 10 009    Սիգա-                                                    |
|                րելա-  (12)._______. (13) .__________. (14)._____________|
|                ներ        ._______.      .__________.     ._____________|
|                                                                         |
|                                                                         |
| 2402 10 900    Սիգա-                                                    |
|                րետ-                                                     |
|                ներ                                                      |
|                ֆիլտ-  (15)._______. (16).___________. (17)._____________|
|                րով        ._______.     .___________.     ._____________|
|                                                                         |
|                                                                         |
| 2402 10 910    Սիգա-                                                    |
|                րետ-   (18)._______. (19).___________. (20) .____________|
|                ներ        ._______.     .___________.      .____________|
|                                                                         |
|                                                                         |
| Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանի համար                (21)._____________|
._________________________________________________________________________.
 
._________________________________________________________________________.
| Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի        | (22)            |
| արտադրանքի արտադրության գծով ապրանքների               |                 |
| արտադրության գծով ապրանքների և  ծառայությունների      |                 |
| գնումների դիմաց ստացված`  այլ մատակարարների հարկային  |                 |
| հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի        |                 |
| գումարը հաշվետու ամսում  (հազար դրամ)                 |                 |
._________________________________________________________________________.
 
._________________________________________________________________________.
| Հաշվետու ամսվա համար հաստատագրված |  (23)  Ենթակա է  | (24)  Ենթակա է   |
| վճարի գումար  (հազար դրամ)        |        բյուջե    |       հաշվանցման |
|                                   |        վճարման   |                  |
|                                   |__________________|__________________|
._________________________________________________________________________.
 
ՏՆՕՐԵՆ
    (անհատ ձեռնարկատեր)   _____________________    _______________________
                            (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)
 
    ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ      _____________________    _______________________
                            (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)
 
        Կ.Տ.                            «______» ______________ թ.
 
ԿԱՐԳ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
 
Հաշվարկի «փաստաթղթի հերթական համարը» վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:
(1) Նշվում է հաշվետու ամիսը:
(2) Նշվում է հաստատագրված վճար վճարողին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
(3) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող իրավաբանական անձի լրիվ անվանումը:
(4) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը:
(5) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի լրիվ հասցեն:
(6) Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի հեռախոսի համարը:
(7) Եթե հաշվետու ամսվա ընթացքում հաստատագրված վճարով հարկվող ոչ մի գործարք չի կատարվել` լրացվում է հաշվարկի մինչև (6) տողը ներառյալ, (7) վանդակում նշվում է «X» և ներկայացվում հարկային մարմին:
(8) Լրացվում է հաշվետու ամսվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից տրամադրված հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը:
(9), (12), (15) և (18) վանդակներում լրացվում է հաշվետու ամսում հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակը` հազար հատերով (հատիկ սիգարետ, այլ ոչ թե տուփով):
(10), (13), (16) և (19) վանդակներում լրացվում է օրենքով սահմանված հաստատագրված վճարի չափը` յուրաքանչյուր 1000 հատի համար:
(11), (14), (17) և (20) վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի գումարը, որոշված որպես`
- (11) վանդակում` (8), (9) և (10),
- (14) վանդակում` (8), (12) և (13),
- (17) վանդակում` (8), (15) և (16),
- (20) վանդակում` (8), (18) և (19) վանդակներում նշված թվերի արտադրյալ` արտահայտված հազար դրամներով:
(21) Լրացվում է (11), (14), (17) և (20) վանդակների հանրագումարը` հազար դրամներով:
(22) Լրացվում է հաստատագրված վճար վճարողների կողմից հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը` հազար դրամներով:
(23) Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես (21) և (22) վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե (21) > (22): Եթե (21) < (22),="" ապա="" վանդակը="" չի="">
(24) Լրացվում է հաշվետու ամսվա արդյունքներով հաշվանցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամներով, որպես (22) և (21) վանդակներում նշված թվերի տարբերությունը, եթե (22) > (21): Եթե (22) < (21),="" ապա="" վանդակը="" չի="">
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
08. 08. 2000թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 124000073