i
040.0770.251100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«25» նոյեմբերի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 նոյեմբերի 2000 թվականի N 770
 
ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք ձեռնարկություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.
բ) ձեռնարկությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ձեռնարկությունների լուծարումից հետո գույքի տնօրինման վերաբերյալ:
3. Սույն որոշման համաձայն լուծարվող ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ձեռնարկությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4. Ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 25-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
նոյեմբերի 25-ի N 770 որոշման
 
ՑԱՆԿ
 
լուծարվող ձեռնարկությունների
 
____________________________________________________________________________
 NN                 Անվանումը                                Հասցեն
ը/կ
____________________________________________________________________________
ՀՀ առողջապահության նախարարություն
 
 1.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սիս» ԴՁ         քաղ. Արարատ, ՈԿՖ-ի բանավան
 2.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Արարատ» ԴՁ      քաղ. Արարատ, Աբովյան 5
3.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Բուրաստան» ԴՁ   Արարատի մարզ, գ. Բուրաստան
 4.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի Վարդենիսի ԴՁ     քաղ. Վարդենիս, Կամոյի 4
 5.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Սանիտաս» ԴՁ     քաղ. Երևան,  Օրբելի 
                                                Եղբայրների 41
6.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Էջմիածին-2» ԴՁ  քաղ. Վաղարշապատ, Մեսրոպ
Մաշտոցի 22
 7.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Գայ» ԴՁ         Արմավիրի մարզ, գ. Գայ
8.  «Հայդեղագործություն» ՊՁ-ի «Հրազդան-3» ԴՁ   քաղ. Հրազդան, Սպանդարյան 5
 
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
 
9. ՀՀ առևտրի նախարարության «Հայշինանյութ»
     հանրապետական մանրամեծածախ միավորման        քաղ. Երևան,  Արին բերդի
     Երևանի  առևտրական  բազա ՊՁ                 5-րդ նրբանցք, 1
10. «Հայշինանյութառ» ՊՁ-ի «Կապանի առևտրական   քաղ. Կապան,
     բազա» ԴՁ                                   Երկաթուղայինների 1
11. «Հայշինանյութառ» ՊՁ-ի Գյումրիի առևտրական  քաղ. Գյումրի, մսի կոմբինատի
     բազա ԴՁ                                    տարածք, 3-1ա
 12. «Հայշինանյութառ» ՊՁ-ի թիվ 26 խանութ ԴՁ     քաղ. Երևան,  
                                                Զ. Քանաքեռցու 145
 13. «Հայշինանյութառ» մանրամեծածախ միավորման    քաղ. Վանաձոր,
     ՊՁ-ի Վանաձորի «Առևտրական  բազա» ԴՁ         Հյուսիսային 20
14. «Դիլիջանի քաղառ» ՊՁ-ի «Կենտրոնական
     խանութ» ԴՁ                                 քաղ. Դիլիջան, Մյասնիկյան 76
 15. Հանրախանութ ԴՁ                             քաղ. Գյումրի, Թբիլիսյան 30
 16. Աբովյանի առևտրական  ՊՁ-ի N 12 Տ/Հ ԴՁ       քաղ. Աբովյան, 
                                                Օգոստոսի 23-ի 5
17. «Արդիմփեքս» առևտրաարտադրական ՊՁ-ի
     «Ալավերդու առևտրաարտադրական»  ԴՁ           քաղ. Ալավերդի, Երևանյան  2ա
18. «Արդիմփեքս» պետական առևտրաարտադրական
ձեռնարկության «Ախթալայի
     առևտրաարտադրական»  ԴՁ                      Լոռու մարզ, Ախթալա ավան         
 19. «Արդիմփեքս» ՊԱԱՁ-ի «Թումանյանի Ա-Ա» ԴՁ     Լոռու մարզ, Թումանյան ավան
20. «Արդիմփեքս» առևտրաարտադրական ՊՁ-ի
     Կապանի առևտրաարտադրական  ԴՁ                քաղ. Կապան Լեռնագործների 3