(ուժը կորցրել է 28.06.02 թիվ 413-Ա որոշում)
i
041.0824.111200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2000 թվականի N 824
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԷՎՈՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հնդկաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության ծավալման, ինչպես նաև «Մտադրությունների հուշագիր» նախագծի ստորագրման նպատակով 2001 թվականի ապրիլի 1-8-ը Հնդկաստանի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանին և նախագահության արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Էվոյանին:
(1-ին կետը փոփ. 27.03.01 թիվ 234 որոշում)
2. Ֆ. Սարգսյանի և Գ. Էվոյանի Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 27.03.01 թիվ 234 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ֆ. Սարգսյանի և Գ. Էվոյանի Հնդկաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: