(ուժը կորցրել է 11.02.2022 թիվ 3-Ն հրաման)
i
320.0181.101110
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32010413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
20 հոկտեմբերի 2010 թվականի N 181-Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-147-Ի, «ՎԿԱՅԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ» ՓԱՐՏ-66-Ի, «ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW)
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել և 2011 թվականի մարտի 1-ից անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147-ը (PART-147), «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66-ը (PART-66), «ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW)»` համաձայն հավելված N 1-ի, հավելված N 2-ի, հավելված N 3-ի:
(1-ին կետը փոփ. 05.03.15 N 46-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայական է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը հաստատելու մասին» N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը»-ին կամ սույն հրամանի 1-ին կետում նշված փաստաթղթերին համապատասխան` ելնելով հայտատուի հայտից:
(2-րդ կետը փոփ. 05.03.15 N 46-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 05.03.15 N 46-Ն)
4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 06.05.15 թիվ 98-Ն հրաման)
____________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
(1-ին և 2-րդ հավելվածները խմբագրվել են)
i
(3-րդ հավելվածը խմբ. 06.05.15 թիվ 98-Ն հրաման)
(4-րդ և 5-րդ հավելվածներն ուժը կորցրել են 06.05.15 թիվ 98-Ն հրաման)