(ուժը կորցրել է 22.08.2019 թիվ 1125-Ն որոշում)
i
040.1511.051212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1511-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 8-ի
N 1511-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն ակտով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից (այսուհետ` ընդերքի պետական տեսչություն) իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված ընդհանուր հարաբերությունները:
2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշներն ընդերքի պետական տեսչությանը հնարավորություն կտան վերլուծելու և գնահատելու վերահսկման ենթակա կազմակերպությունները (այսուհետ` գնահատվող օբյեկտ)` ըստ դրանց ընդերքն օգտագործելու ձևի, ծավալների և համապատասխան նախագծի, ձևավորելու տվյալների բազա` գնահատվող օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով:
II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԸ
3. Ընդերքօգտագործման ոլորտում ռիսկերը տնտեսավարող սուբյեկտների գործունեության հետևանքով ընդերքին և հանքահումքային հենքին հնարավոր վնասներ հասցնելու հավանականության և դրանցից ակնկալվող բացասական հետևանքների հանրագումարն է: Սույն մեթոդաբանությամբ ռիսկը սահմանվում է` որպես ոլորտային և անհատական ռիսկերի արտադրյալ:
i
4. Ընդերքի պետական տեսչության կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են ըստ հետևյալ 6 ոլորտների`
1) մետաղական հանքավայրերի արդյունահանում.
2) ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանում.
3) հանքային ջրերի արդյունահանում.
4) մետաղական հանքերևակումների ուսումնասիրություն.
5) ոչ մետաղական հանքերևակումների ուսումնասիրություն.
6) հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:
(4-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 909-Ն որոշում)
5. Մետաղական հանքավայրերի արդյունահանմամբ և մետաղական հանքերևակումների ուսումնասիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տրվում է 2 գործակիցը` հաշվի առնելով մետաղական հանքավայրերում օգտակար բաղադրիչների խիստ անհավասարաչափ տեղաբաշխումը, պարունակությունների և հանքային մարմինների հզորությունների խիստ փոփոխականությունը, ինչպես նաև պետության համար մետաղական հանքավայրերի կարևորությունը, բյուջետային մուտքեր ապահովելու ծանրակշիռ հանգամանքը:
6. Ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանմամբ և ոչ մետաղական հանքերևակումների ուսումնասիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տրվում է 1.5 գործակիցը` հաշվի առնելով օգտակար հանածոների բազմազանությունը և տնտեսության մեջ դրանց օգտագործման կարևորությունը, ինչպես նաև եռամսյակային և տարեկան հաշվետվություններում առկա տեղեկատվության ոչ արժանահավատությունը` եռամսյակային մարկշեյդերական չափագրումների բացակայության կամ ոչ լիարժեք կատարման հետևանքով: Կարևոր հանգամանք են նաև հանքային իրավունքի փաթեթում առկա կոորդինատներից դուրս շահագործման կանխարգելումը և բացառումը:
i
7. Հանքային ջրերի արդյունահանմամբ և հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տրվում է 1.4 գործակիցը` հաշվի առնելով բնակչության կյանքին և առողջությանը վնաս հասցնելու հնարավոր հետևանքների կանխարգելումը և բացառումը:
(7-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 909-Ն որոշում)
III. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Տնտեսավարողի անհատական ռիսկը (այսուհետ` անհատական ռիսկ) հաշվարկելիս` հիմք են ընդունվում տնտեսավարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները:
9. Անհատական ռիսկը պարունակում է 2 բաղադրիչ:
10. Առաջին բաղադրիչը (ՌՉ) տնտեսավարող սուբյեկտի ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսավարողի կողմից պետական համապատասխան մարմիններ ներկայացվող հաշվետվություններում առկա տվյալների հիման վրա:
11. Առաջին բաղադրիչը հաշվարկվում է սույն մեթոդաբանության 4-րդ բաժնում նկարագրված մեխանիզմներով, որի հաշվարկման համար կիրառվում են ռիսկայնության հետևյալ չափանիշները` հանքավայրերի թիվը, նախորդ տարվա ընթացքում վճարված ռոյալթիի և բնօգտագործման վճարի չափը, նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները, տարեկան հաշվետվության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության հետ, հանքի չափը` ըստ պաշարների ծավալի մեծության:
12. Առաջին բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 350 միավոր (բացառությամբ մետաղական հանքավայրերի ուսումնասիրության, որի առավելագույն կշիռը կազմում է 450 միավոր):
13. Երկրորդ բաղադրիչը (ՌՍ) հաշվարկվում է սույն մեթոդաբանության 5-րդ բաժնում նկարագրված մեխանիզմով` ընդերքի պետական տեսչության ստուգումների ընթացքում լրացված ստուգաթերթերի հիման վրա իրականացված վերահսկողության միջոցով` տնտեսավարողի մոտ առկա ընդերքօգտագործման վիճակի գնահատման արդյունքներով:
14. Երկրորդ բաղադրիչի առավելագույն կշիռն անհատական ռիսկի մեջ կազմում է 100 միավոր:
i
IV. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՋԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|Չափանիշը | 5 | 10 | 30 | 50 |100 |
|________________________________|_______|_____|_____|________|_______|
|1.|Հանքավայրերի թիվը | 1 | 2 | 3 | 4 |5 և |
| | | | | | |ավելի |
|__|__________________________________________________________________|
|2.|Նախորդ տարվա ընթացքում վճարված ռոյալթիի և բնօգտագործման |
| |վճարի չափը (դրամ) |
|__|__________________________________________________________________|
| | |Ռոյալթի |մինչև |200- |300- |400 մլն | |
| | | |200 մլն|300 |400 |և ավելի| |
| | | | |մլն |մլն | | |
|__|_|___________________________|_______|_____|_____|________|_______|
| | |Բնօգտագործման վճար |մինչև |10-15|15-20|20 մլն | |
| | | |10 մլն |մլն |մլն |և ավելի| |
|__|__________________________________________________________________|
|3.|Նախորդ տարվա ընթացքում արդյունահանված օգտակար հանածոյի ծավալները |
|__|__________________________________________________________________|
| | |Մետաղական (տոննա) |մինչև |9-12 |12-15|15 հազ. | |
| | |(հանքաքար) |9 հազ. |հազ. |հազ. |և ավելի| |
|__|_|___________________________|_______|_____|_____|________|_______|
| | |Ոչ մետաղական (մ3) |մինչև |10-25|25-50|50 հազ. | |
| | |(մարված պաշար, պատրաստի |10 հազ.|հազ. |հազ. |և ավելի| |
| | |արտադրանք) | | | | | |
|__|_|___________________________|_______|_____|_____|________|_______|
| | |Հանքային ջրեր (մ3) |մինչև |15-20|20-30|30 հազ. | |
| | |(շշալցված, արդյունաբերական,|15 հազ.|հազ. |հազ. |և | |
| | |ածխաթթու գազ պարունակող | | | |ավելի | |
| | |հանքային ջրեր) | | | | | |
|__|_|___________________________|_______|_____|_____|________|_______|
|4.| |Տարեկան հաշվետվության |61 |60-50|50-40|40-30 |մինչև |
| | |ծավալների համեմատականը |տոկոս |տոկոս|տոկոս|տոկոս |30 |
| | |նախորդ տարվա հաշվետվության |և | | | |տոկոս |
| | |հետ |ավելի | | | | |
|__|__________________________________________________________________|
|5.|Հանքի չափը` ըստ պաշարների ծավալի մեծության |
|__|__________________________________________________________________|
| | |Մետաղական (տոննա) |մինչև |20-50|50- |100 | |
| | | |20 հազ.|հազ. |100 |հազարից | |
| | | | | |հազ. |ավելի | |
|__|_|___________________________|_______|_____|_____|________|_______|
| | |Ոչ մետաղական (մ3) |մինչև |50- |100- |150 | |
| | | |50 հազ.|100 |150 |հազարից | |
| | | | |հազ. |հազ. |ավելի | |
|__|_|___________________________|_______|_____|_____|________|_______|
| | |Հանքային ջրեր (մ3) |մինչև |50- |100- |150 | |
| | | |50 հազ.|100 |150 |հազարից | |
| | | | |հազ. |հազ. |ավելի | |
._____________________________________________________________________.
Մետաղական հանքավայրերի ուսումնասիրություն
._____________________________________________________________________.
|Չափանիշը | 5 | 10 | 30 | 50 | 100 |
|______________________________|_______|_____|_______|________|_______|
|Հանքերևակումների թիվը | 1 | 2 | 3 | 4 |5 և |
| | | | | |ավելի |
|______________________________|_______|_____|_______|________|_______|
|Հանքերևակման չափը |մինչև |20-50|50-100 |100 | |
| |20 հազ.|հազ. |հազ |հազարից | |
| | | | |ավելի | |
|______________________________|_______|_____|_______|________|_______|
|Հանքայնացման տիպը (հանքային | | | |շտորգ- |երա- |
|մարմնի տեղադրման ձևը) | | | |վերգ |կային |
|______________________________|_______|_____|_______|________|_______|
|Հորատահանուկի ելքի տոկոսը | |98-90|89-80 |79-75 |74 |
| | |տոկոս|տոկոս |տոկոս |տոկոսից|
| | | | | |պակաս |
|______________________________|_______|_____|_______|________|_______|
|Հետախուզական ցանցի խտությունը |մինչև |51-75|76-100 |-100-150|150 |
| |50 մ |մ |մ | մ |մետրից |
| | | | | |ավելի |
._____________________________________________________________________.
Ոչ մետաղական հանքավայրերի ուսումնասիրություն
._____________________________________________________________________.
|Չափանիշը | 5 | 10 | 30 | 50 | 100 |
|_______________________|_______|_______|___________|_________|_______|
|Հանքերևակումների թիվը | 1 | 2 | 3 | 4 |5 և |
| | | | | |ավելի |
|_______________________|_______|_______|___________|_________|_______|
|Հանքերևակման չափը |մինչև |20-50 |50-100 հազ.|100 | |
| |20 հազ.|հազ. | |հազարից | |
| | | | |ավելի | |
|_______________________|_______|_______|___________|_________|_______|
|Փորձնական հանույթը |մինչև |200-500|500-1000 մ3|1000-5000|5000 |
| |200 մ3 |մ3 | |մ3 |մ3-ից |
| | | | | |ավելի |
|_______________________|_______|_______|___________|_________|_______|
|Հետախուզական ցանցի |մինչև |51-100 |101-200 մ |201-300 մ|300 |
|խտությունը |50 մ |մ | | |մետրից |
| | | | | |ավելի |
._____________________________________________________________________.
Հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն
._____________________________________________________________________.
|Չափանիշը | 5 | 10 | 30 | 50 | 100 |
|__________________________|______|_______|________|_________|________|
|1. Հանքային ջրերի |1 |2 |3 |4 |5 և |
|երևակումների | | | | |ավելի |
|հիդրոերկրաբանական | | | | | |
|ուսումնասիրության նպատակով| | | | | |
|հորատված (նախատեսվող) | | | | | |
|հորատանցքերի և (կամ) | | | | | |
|աղբյուրների թիվը | | | | | |
|__________________________|______|_______|________|_________|________|
|2. Հանքային ջրերի |մինչև |0,5-1 |1-2 |2-3 |3 լ/վրկ |
|երևակումների դեբիտը |0,5 |լ/վրկ |լ/վրկ |լ/վրկ |և ավելի|
| |լ/վրկ | | | | |
|__________________________|______|_______|________|_________|________|
|3. Հանքային ջրերի |մինչև |50-80 մ|80-120 մ|120-150 մ|150 մ-ից|
|երևակումների |50 մ | | | |ավելի |
|հիդրոերկրաբանական | | | | | |
|ուսումնասիրության համար | | | | | |
|հորատված (նախատեսվող) | | | | | |
|հորատանցքերի խորությունը | | | | | |
|__________________________|______|_______|________|_________|________|
|4. Հանքային ջրերի | |1 տարի | |1 | |
|երևակումների ռեժիմային | | | |տարվանից | |
|դիտարկումների | | | |ավելի | |
|տևողությունը | | | | | |
._____________________________________________________________________.
(IV բաժինը փոփ. 29.07.16 թիվ 909-Ն որոշում)
V. ՍՏՈՒԳԱԹԵՐԹՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉ) ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
15. Ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների համար նախատեսված ստուգաթերթն օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկն է, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել պետությանը, ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը:
16. Ստուգումներն իրականացվում են ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված հարցերի շրջանակներում: Գնահատվող օբյեկտում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է երկրորդ բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն հարցերի ռիսկային միավորների հանրագումարը, որոնց պահանջները տնտեսավարողի կողմից խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում ու տողում նշվել է «ոչ» պատասխանը:
VI. ԳՆԱՀԱՏՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՌԻՍԿԻ
17. Մինչև սույն մեթոդաբանության համաձայն տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկի գնահատումը` գնահատվող այն օբյեկտներում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո ընդերքի պետական տեսչության կողմից չի իրականացվել ստուգում, տնտեսավարող սուբյեկտի ռիսկը գնահատվում և դասակարգվում է միայն անհատական ռիսկի առաջին բաղադրիչի հիման վրա:
18. Սույն մեթոդաբանության համաձայն գործատուի ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն օբյեկտներում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող ռիսկային համակարգը ներդնելուց հետո ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվել է ստուգում, և լրացվել է ստուգաթերթ, տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ, որն ունի առավելագույնը 450 միավոր կշիռ (բացառությամբ մետաղական հանքավայրերի ուսումնասիրության, որի առավելագույն կշիռը կազմում է 550 միավոր):
19. Տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է` համաձայն II բաժնի:
20. Գնահատվող օբյեկտների դասակարգումն ըստ տնտեսավարող սուբյեկտի գնահատված ռիսկի իրականացվում է հետևյալ մեխանիզմով. առավելագույն հնարավոր ռիսկային միավորի մինչև 30 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են ցածր ռիսկայնության խմբում, 30-70 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտները` միջին ռիսկայնության խմբում, իսկ 70-100 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտները` բարձր ռիսկայնության խմբում, բայց ոչ ավելի, քան գնահատվող օբյեկտների ընդհանուր թվի 20 տոկոսը:
._________________________________.
|Ցածր | Միջին | Բարձր |
|________|____________|___________|
|[0, 30%)| [30%, 70%)|[70%, 100%)|
._________________________________.
VII. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ
21. Տվյալների բազաները բաղկացած են ծրագրային ապահովման վրա հիմնված բաղադրիչներից, որոնք կառուցված են տեղեկություններ հավաքելու և պահելու համար` այնպես, որ օգտագործողը կարողանա որոնել, ավելացնել, թարմացնել կամ հեռացնել (ջնջել) այդ տեղեկությունները: Տվյալների բազայի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկությունների տողերից և սյունակներից: Տվյալների բազան սահմանվում է` որպես էլեկտրոնային ֆայլինգի համակարգ: Տվյալների բազաները դասավորված են ըստ դաշտերի, գրառումների և ֆայլերի: Դաշտը տեղեկության մեկ կտոր է, գրառումը` դաշտերի ամբողջական համալիր, ֆայլը` գրառումների հավաքածու:
22. Տվյալների բազայի նպատակն է`
1) աջակցել տեսուչներին որոշումներ ընդունելու գործընթացում և ապահովել այդ որոշումների հիմնավորվածությունը.
2) ապահովել ընկերությունների գործունեության մասին տվյալների հասանելիությունը` հնարավորություն տալով ստանալու վերահսկվող օբյեկտի ռիսկի դասակարգման և ստուգումների հաճախականության վրա ազդող միտումները:
23. Ստուգումները կիրականացվեն ստուգաթերթերի միջոցով, և արդյունքները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված հաշվետվությունները կմուտքագրվեն ուղղակիորեն համակարգ` համակարգչի միջոցով: