Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ...

22.11.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.03.2001  -ից մինչեւ   22.11.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 22.11.01 թիվ 1153 որոշում)

i

040.0186.140301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2001 թվականի N 186

 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Էներգաինվեստարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Թուրքմենստանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության միջպետական պարտքի մնացորդի մարման մասին պայմանագիր` այն հիմնական պայմանով, որ նշված միջպետական պարտքի մարման դիմաց տրվող փոխհատուցումը կազմում է մինչև 6,5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը 2001 թվականի ընթացքում վճարվում է «Էներգաինվեստարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, մնացածով` մինչև 4,5 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կվճարի պետական գույքի մասնավորեցմանը մասնակցելու արդյունքում` նշված ընկերության, որպես գնորդի վճարային պարտավորության դիմաց (ոչ ավելի, քան 4,5 մլն ԱՄՆ-ի դոլարը):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2001
N 186
Որոշում