(ուժը կորցրել է 10.02.2020 թիվ 166-Ա որոշում)
i
041.0623.230617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 հունիսի 2017 թվականի N 623-Ա
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
i
2. Աշխատանքային խմբին` մինչև 2019 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
(2-րդ կետը փոփ. 02.11.17 թիվ 1245-Ա, 15.02.18 թիվ 134-Ա որոշումներ)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ
 
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2017 թվականի հունիսի 23-ի
N 623-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
     Վ. Գևորգյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական
                          պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի
                          ղեկավար)
 
     Հ. Բուրմանյան      - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական
                          պաշարների նախարարության աշխատակազմի իրավաբանական
                          վարչության պետ
 
     Խ. Գասպարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
                          պետական կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման
                          վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Ա. Փալիկյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների
                          նախարարության աշխատակազմի ճյուղային
                          տնտեսական քաղաքականության վարչության պետի
                          տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
 
     Շ. Քերոբյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական
                          պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի
                          գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական
                          և վերլուծական բաժնի պետ
 
     Ռ. Կարապետյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»
                          ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
 
     Շ. Նահատակյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման
                          նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման
                          վարչության տեղական ինքնակառավարման հարցերի
                          համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
 
     Ֆ. Եգորյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
                          հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության
                          հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
 
     Ն. Պետրոսյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
                          ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության
                          վարչության հողերի պահպանության քաղաքականության
                          բաժնի գլխավոր մասնագետ
 
     Ա. Ավագյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
                          ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության
                          վարչության ընդերքի պահպանության քաղաքականության
                          բաժնի գլխավոր մասնագետ
 
     Մ. Կոստանդյան      - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի
                          հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային
                          հողային պետական տեսչության պետ
 
     Ա. Նազարյան        - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի
                          հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ
 
(հավելվածը փոփ. 02.11.17 թիվ 1245-Ա որոշում)