i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 հուլիսի 2019 թվականի N 827-Ա
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ ու 7-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տիգրան Վահրամի Պետրոսյանին (ծնվ.` 1997 թվականի հունվարի 18-ին, հասցեն` քաղ. Գյումրի, Ջիվանու փող., տուն 20) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում` մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                   Տ. Ավինյան
 
2019 թ. հուլիսի
Երևան