i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 հուլիսի 2019 թվականի N 844-Ա
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Միսակ Սամվելի Հարթենյանին (ծնված` 1998 թվականի օգոստոսի 16-ին, հասցեն` ք. Երևան, Վեգների փողոց 2/7) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:
 
Հայաստանի Հանրապետության
    փոխվարչապետ                  Տ. Ավինյան 
 
2019 թ. հուլիսի
Երևան