(ուժը կորցրել է 18.12.01 թիվ 885 որոշում)
i
041.0293.130401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 ապրիլի 2001 թվականի N 293
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 257 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 257 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի N 662 և 2001 թվականի փետրվարի 12-ի N 114 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
ապրիլի 13-ի N 293
որոշմամբ
 
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
 
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
 
Գյուղատնտեսության վարչություն
 
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների
տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
 
Քաղաքաշինության վարչություն
 
Բնապահպանության վարչություն
 
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
 
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
 
Արտաքին տնտեսական կապերի, ներդրումների և ծրագրերի վարչություն
 
Կոմունալ տնտեսության, ճանապարհաշինության և տրանսպորտի վարչություն
 
Հողօգտագործման և հողաշինարարության բաժին
 
Իրավաբանական և կադրերի բաժին
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Ընդհանուր բաժին 
 Մարզպետի աշխատակազմ
 
Հաշվապահություն
 
Տնտեսական բաժին