(ուժը կորցրել է 11.03.2020 թիվ 333-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 փետրվարի 2020 թվականի N 227-Ա
 
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Տիգրան Ավինյանինը, Անի Ավետյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Զարուհի Բաթոյանինը (գիշերավարձ և օրապահիկ) և Սյուզաննա Բաթոյանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Սոնա Ղազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 
Հայաստանի Հանրապետության
     վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. փետրվարի 21
Երևան
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. փետրվարի 21-ի
N 227-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ (պատվիրակության ղեկավար 
                          (08.03.2020 թ.-12.03.2020 թ.` Նյու Յորք, 
                          12.03.2020 թ.-15.03.2020թ.` Վաշինգտոն) 
                          
     Զ. Բաթոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար 
                          (05.03.2020 թ.-10.03.2020 թ.` Նյու Յորք) 
                          
     Ս. Ղազարյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 
                          (08.03.2020 թ.-12.03.2020 թ.` Նյու Յորք, 
                          համաձայնությամբ) 
                          
     Ա. Ավետյան         - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի ռեֆերենտ 
                          (08.03.2020 թ.-12.03.2020 թ.` Նյու Յորք, 
                          12.03.2020 թ.-15.03.2020 թ.  Վաշինգտոն)       
 
     Ս. Բաթոյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի 
                          օգնական (05.03.2020 թ.-10.03.2020 թ. Նյու Յորք)