(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0605.210801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 օգոստոսի 2001 թվականի N 605
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 151 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման երկրորդ կետում «11 մարդ» բառերը փոխարինել «13 մարդ» բառերով:
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի հետևյալ կազմը`
 
     Գ. Մարտիրոսյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության 
                          պետական կոմիտեի նախագահ (նախագահ)
     Կ. Քոչարյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության 
                          պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
     Գ. Այվազյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության 
                          պետական կոմիտեի նախագահի տեղակալ
     Լ. Գյումիշյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության 
                          պետական կոմիտեի ջրատնտեսական համակարգերի 
                          շահագործման համակարգման վարչության պետ
     Գ. Զաքարյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության 
                          պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության 
                          պետ
     Ա. Ղուլյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
                          պետական կոմիտեի «Հայջրմուղ-կոյուղի» փակ
                          բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
     Ռ. Աբրահամյան      - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության
                          գլխավոր տնօրեն
 
     Հ. Գրիգորյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
                          պետական կոմիտեի խմելու և ոռոգման ջրերի հաշվառման
                          ու իրացման համակարգման վարչության պետ
     Ս. Մաճկալյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության 
                          պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ   
     Յու. Ջավադյան      - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» փակ բաժնետիրական 
                          ընկերության գլխավոր տնօրեն 
     Ա. Ղազարյան        - «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի 
                          իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն 
     Ա. Բաբայան         - Արմավիրի ջուր սպառողների կոոպերատիվների միության 
                          նախագահ
     Վ. Մովսիսյան       - Արարատի ջուր սպառողների կոոպերատիվների միության 
                          նախագահ
 
(կազմը փոփ. 19.11.01 թիվ 813, 30.01.02 թիվ 42 որոշումներ)