(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 
 ՈՐՈՇՈՒՄԸ
 
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.
i
1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել ակցիզային հարկի դրույքաչափերի հաստատման պահից, ներմուծվող ապրանքների հարկումը հետաձգելով մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը:
2. Հայաստանի հանրապետության կառավարությանը`
ներմուծվող ապրանքների հարկումը ապահովելով սկսած 1992 թվականի հուլիսի 1-ից.
մինչև 1992 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ սահմանել ակցիզային հարկի դրույքաչափերը:
 
20 մայիսի 1992 թվականի: