Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2019 թվականի N 158-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 321-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը`

1. Սահմանել, որ «Ազնավուրը» հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ` 02652202)` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 9-ի «Ազնավուրը» հիմնադրամի կողմից իրականացվող «Ազնավուր» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N 321-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00258778) 2019 թվականի փետրվարի 4-ին կնքված N 3061-240119 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել գեոդեզիական ուսումնասիրություն` 02529689 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02652202) 2019 թվականի փետրվարի 13-ին կնքված N A/008/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 22-ից մինչև մարտի 20-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. մարտի 29

Երևան

 

 


 

pin
Փոխվարչապետ
29.03.2019
N 158-Ա
Որոշում