(ուժը կորցրել է 10.09.09 թիվ 1079-Ն որոշում)
i
040.0123.130202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2002 թվականի N 123
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել ՀՀ 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը սույն որոշման հավելվածում նշված հավելավճարի չափը գերազանցող բնակարանի վարձավճարը համապատասխանեցնել հավելվածում նշված հավելավճարի չափին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հավելված
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
փետրվարի 13-ի N 123 որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ
(դրամ)
._________________________________________________________________________.
|NN | Օտարերկրյա պետության, քաղաքի |Արտակարգ դեսպանորդ| Քարտուղարներ |
|ը/կ| անվանումները |և լիազոր նախարար,|(առաջին, երկրորդ,|
| | | խորհրդական | երրորդ), կցորդ |
|___|________________________________|__________________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|________________________________|__________________|_________________|
| 1.|Ամերիկայի Միացյալ Նահանգներ | 925093 | 750075 |
|___|________________________________|__________________|_________________|
| 2.|Նյու Յորք | 925093 | 750075 |
|___|________________________________|__________________|_________________|
| 3.|Լոս Անջելես | 650065 | 600060 |
|___|________________________________|__________________|_________________|
| 4.|Կանադա | 550055 | 400040 |
|___|________________________________|__________________|_________________|
| 5.|Արգենտինայի Հանրապետություն | 450045 | 400040 |
|___|________________________________|__________________|_________________|
| 6.|Սան Պաուլո | 200020 | 150015 |
|___|________________________________|__________________|_________________|
| 7.|Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային | 1350135 | 1250125 |
| |Իռլանդիայի Միացյալ | | |
| |Թագավորություն | | |
|___|________________________________|__________________|_________________|
| 8.|Ֆրանսիայի Հանրապետություն և | 750075 | 600060 |
| |Ստրասբուրգ | | |
|___|________________________________|__________________|_________________|
| 9.|Ավստրիայի Հանրապետություն | 600060 | 500050 |
|___|________________________________|__________________|_________________|
|10.|Գերմանիայի Դաշնային | 500050 | 450045 |
| |Հանրապետություն | | |
|___|________________________________|__________________|_________________|
|11.|Իտալիայի Հանրապետություն | 500050 | 450045 |
|___|________________________________|__________________|_________________|
|12.|Բելգիայի Թագավորություն | 500050 | 450045 |
|___|________________________________|__________________|_________________|
|13.|Շվեյցարիայի Համադաշնություն | 900090 | 825083 |
|___|________________________________|__________________|_________________|
|14.|Հունաստանի Հանրապետություն | 450045 | 325033 |
|___|________________________________|__________________|_________________|
|15.|Ռումինիայի Հանրապետություն | 200020 | 150015 |
|___|________________________________|__________________|_________________|
|16.|Բուլղարիայի Հանրապետություն | 200020 | 150015 |
|___|________________________________|__________________|_________________|
|17.|Լեհաստանի Հանրապետություն | 300030 | 225023 |
|___|________________________________|__________________|_________________|
|18.|Եգիպտոսի Արաբական | 250025 | 200020 |
| |Հանրապետություն | | |
|___|________________________________|__________________|_________________|
|19.|Իրանի Իսլամական Հանրապետություն | 250025 | 225023 |
|___|________________________________|__________________|_________________|
|20.|Սիրիայի Արաբական | 450045 | 400040 |
| |Հանրապետություն | | |
|___|________________________________|__________________|_________________|
|21.|Հալեպ | 250025 | 225023 |
|___|________________________________|__________________|_________________|
|22.|Լիբանանի Հանրապետություն | 250025 | 225023 |
|___|________________________________|__________________|_________________|
|23.|Արաբական Միացյալ Էմիրություններ | 400040 | 350035 |
|___|________________________________|__________________|_________________|
|24.|Հնդկաստանի Հանրապետություն | 450045 | 325033 |
|___|________________________________|__________________|_________________|
|25.|Չինաստանի Ժողովրդական | 850085 | 500050 |
| |Հանրապետություն | | |
|___|________________________________|__________________|_________________|
|26.|Իրաքի Հանրապետություն | 250025 | 225023 |
|___|________________________________|__________________|_________________|
|27.|Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) | 300030 | 250025 |
|___|________________________________|__________________|_________________|
|28.|ՈՒկրաինա | 225023 | 200020 |
|___|________________________________|__________________|_________________|
|29.|Բելառուսի Հանրապետություն | 225023 | 200020 |
|___|________________________________|__________________|_________________|
|30.|Ղազախստանի Հանրապետություն | 225023 | 200020 |
|___|________________________________|__________________|_________________|
|31.|Վրաստան | 200020 | 150015 |
|___|________________________________|__________________|_________________|
|32.|Թուրքմենստան | 200020 | 150015 |
|___|________________________________|__________________|_________________|
|33.|Սանկտ Պետերբուրգ | 300030 | 250025 |
|___|________________________________|__________________|_________________|
|34.|Թուրքիայի Հանրապետություն | 300030 | 250025 |
|___|________________________________|__________________|_________________|
|35.|Դոնի-Ռոստով | 175018 | 150015 |
|___|________________________________|__________________|_________________|
|36.|Սոչի | 200020 | 175018 |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 24.03.05 թիվ 491-Ն որոշում)
Ծանոթագրություն:
-------------
Արտակարգ և լիազոր դեսպանների ու ներկայացուցչության ղեկավարների բնակարանների վարձակալման վճարումների հարցը որոշվում է ԱԳՆ-ի համաձայնությամբ:
** Յուրաքանչյուր երեխայի համար նշված հավելավճարն ավելացվում է դրա հինգ տոկոսի չափով:
*** Նշված դեսպանությունում դիվանագետները բնակվում են դեսպանության շենքում: