(ուժը կորցրել է 23.02.12 թիվ 180-Ն որոշում)
i
040.0124.130202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«13» փետրվարի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 փետրվարի 2002 թվականի N 124
 
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 124 որոշմամբ
 
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ
 
.__________________________________________________________________.
|           Դիվանագիտական աստիճանը                |Հավելավճարի չափը|
|                                                 |     (դրամ)     |
|_________________________________________________|________________|
|ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպանի աստիճան            |      28000     |
|_________________________________________________|________________|
|ՀՀ արտակարգ դեսպանորդ և  լիազոր նախարարի աստիճան |      15000     |
|_________________________________________________|________________|
|Առաջին դասի խորհրդականի աստիճան                  |      10000     |
|_________________________________________________|________________|
|Երկրորդ դասի խորհրդականի աստիճան                 |       8000     |
|_________________________________________________|________________|
|Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան            |       7500     |
|_________________________________________________|________________|
|Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան           |       6500     |
|_________________________________________________|________________|
|Երկրորդ քարտուղարի աստիճան                       |       5500     |
|_________________________________________________|________________|
|Երրորդ քարտուղարի աստիճան                        |       4500     |
|_________________________________________________|________________|
|Կցորդի աստիճան                                   |       3500     |
.__________________________________________________________________.