(ուժը կորցրել է 10.09.09 թիվ 1079-Ն որոշում)
i
040.0125.130202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2002 թվականի N 125
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
փետրվարի 13-ի N 125 որոշմամբ
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը:
2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների ու հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ու նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դիվանագետին` անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում`
դիվանագետին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.
ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար: