(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0961.290102
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «29»         01           2002Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002016
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
28 դեկտեմբերի 2001 թվականի N 961
 
i
«ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» N2-III-4.4-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 12.10.1993թ. N 518 որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության ու սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման, կիրարկման կարգի և պայմանների կետ 7-ի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները սահմանելու նպատակով,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Հատկապես արագ փչացող սննդամթերքների պահպանման պայմանները և ժամկետները» N2-III-4.4-1 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային, կենտրոնների ու ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին`
սահմանել հսկողություն «Հատկապես արագ փչացող սննդամթերքների պահպանման պայմանները և ժամկետներ» N2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
 
Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2001 թվականի դեկտեմբերի 28-ի
N 961 հրամանով
 
ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ N 2-III-4.4-1
 
Սննդամթերքի և պարենային հումքի արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու իրացումը պետք է կատարվի սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանմամբ: Չհամապատասխանելու դեպքում դրանք անմիջապես հանվում են արտադրությունից ու վաճառքից` համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշման համաձայն:
Սույն սանիտարական կանոններով սահմանվում են հատկապես արագ փչացող պարենահումքի և սննդամթերքի պահպանման ժամկետներին ու պայմաններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարումը պարտադիր է հատկապես արագ փչացող սննդամթերք արտադրող, պահող, տեղափոխող և իրացնող բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար:
Հատկապես արագ փչացող սննդամթերքը ենթակա չէ պահման առանց սառնարանային պայմանների:
Սառնարաններում` +60C-ից ոչ բարձր ջերմաստիճանում հատկապես արագ փչացող պարենահումքի և սննդամթերքի պահման առավելագույն ժամկետը 6-72 ժամից չպետք է գերազանցի:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի շարքին են դասվում` միս-մսամթերքը, այդ թվում թռչնի ու ճագարի, ձուկ-ձկնեղենը, ծովամթերքը, կաթ-կաթնամթերքը և դրանցից պատրաստված կիսապատրաստվածքները և խոհարարական արտադրանքը, ալրային և կրեմային հրուշակեղենը, քաղցրավենիքը, ըմպելիքները, արագ սառեցրած մթերքը (աղցաններ, ուտեստներ, ճաշատեսակներ), ձավարեղենային և բանջարեղենային կիսապատրաստվածքները:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ մթերքի փչացմանը նպաստող մանրէներ, ինչպես նաև մանրէային ծագման սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին ու պայմանական ախտածին մանրէներ:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետը հաշվարկվում է տեխնոլոգիական գործընթացն ավարտելուց անմիջապես հետո, ներառում է արտադրող կազմակերպությունում սննդամթերքը գտնվելու, առևտրի ու հանրային սննդի կազմակերպություններ փոխադրելու, ինչպես նաև վերջիններում դրանք պահելու և իրացնելու ժամանակահատվածը:
Հատկապես արագ փչացող սննդամթերք արտադրող կազմակերպությունը պարտավոր է պարտադիր հավաստման ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակն ուղեկցել համապատասխանության սերտիֆիկատով, որտեղ պետք է նշված լինի սննդամթերքի արտադրման ամսաթիվը, ժամը, պահման պայմանները և իրացման/սպառման վերջնական ժամկետը: Հատկապես արագ փչացող սննդատեսակների իրացումը պետք է կատարվի դրանց պարտադիր մակնշման (կամ պիտակների) առկայությամբ: Պարտադիր մակնշվող տեղեկատվական տվյալները պետք է ներառեն հետևյալ տվյալները.
- արտադրանքի անվանումը,
- կիրառման ոլորտը (դիետիկ և մանկական սննդատեսակների համար),
- արտադրող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,
- արտադրանքի քաշը կամ ծավալը,
- սննդային հավելումների անվանումը և ծածկագիրը (սննդային հավելումների կիրառման դեպքում),
- արտադրանքի սննդային և էներգիական արժեքավորության վերաբերյալ տվյալներ (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների, վիտամինների, միկրոտարրերի պարունակությունը և կալորիականությունը),
- պատրաստման ամսաթիվը, պահման պայմանները և իրացման ժամկետները,
- պատրաստման եղանակը (կիսապատրաստվածքների, խտանյութերի և հատուկ` մանկական և դիետիկ սննդատեսակների համար):
Արգելվում է անհրաժեշտ մակնշում չունեցող կամ համապատասխան պիտակներով չուղեկցվող հատկապես արագ փչացող սննդամթերքի ստացումը և իրացումը առևտրի ու հանրային սննդի կազմակերպություններում:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի մակնշված փակ տարաներով:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի տեղափոխումը պետք է կատարվի ներքին մակերեսի հիգիենիկ ծածկույթ ունեցող սառեցվող կամ հավասարաջերմ փոխադրամիջոցներով: Վերջիններս պետք է մակնշված լինեն` տեղափոխվող սննդամթերքին համապատասխան:
Տարվա տաք ժամանակաշրջանում, հավասարաջերմ թափքով փոխադրամիջոցներով տեղափոխման տևողությունը սառույցի առկայության դեպքերում չպետք է գերազանցի երեք ժամից, իսկ առանց սառույցի` մեկ ժամից:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանումն առևտրի ցանցում և հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է միայն +20C-ից մինչև +60C (կամ մինուսային) ջերմային ռեժիմի ապահովման դեպքում: Բացառություն կարող են կազմել բարձր ջերմաստիճանում պատրաստված կիսապատրաստվածքներ ու պատրաստի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են հանրային սննդի կազմակերպություններում հետագա մշակման (վերջնական պատրաստման) և խոհարարական խանութներում (կամ խանութների խոհարարական բաժիններում) իրացնելու համար, ունեն ավելի երկարատև պահպանման ժամկետներ: Դրանց պահպանման ջերմաստիճանը ցանկում առանձնացված է * նշանով:
 
ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|     |                                    |Պահպանման   |Պահպանման    |
| N   |Սննդամթերքի անվանում                |առավելագույն|ջերմաստիճան  |
|     |                                    |ժամկետ      |0C           |
|     |                                    |(ժամ)       |             |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |ՄՍԱՄԹԵՐՔ                            |            |             |
|     |Կիսապատրաստվածքներ տավարի, խոզի,    |            |             |
|     |ոչխարի մսից                         |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 1.  |Միս խոշոր  կտորներով                |   48       |+2-ից +6     |
| 2.  |Չափածրարված միս (0.25-1 կգ քաշով)   |   36       |+2-ից +6     |
| 3.  |Չափաբաժիններով կտորներ առանց        |            |             |
|     |պաքսիմատի (բնական բիֆշտեքս,         |            |             |
|     |լանգետ, անտրեկոտ, ռոմշտեքս,         |   36       |+2-ից +6     |
|     |էսկալոպ, շնիցել` տավարի, ոչխարի,    |            |             |
|     |խոզի միս ջեռոցում պատրաստելու       |            |             |
|     |համար և  այլն)                      |            |             |
| 4.  |Չափաբաժիններով կտորներ պաքսիմատում  |            |             |
|     |(ռոմշտեքս, շնիցել, բնական կոտլետ    |   24       |+2-ից +6     |
|     |տավարի և  խոզի մսից և  այլն)        |            |             |
| 5.  |Մանր կտորներով միս` խորովածի        |            |             |
|     |համար, բեֆստրոգանով, ազու,          |   24       |+2-ից +6     |
|     |գուլյաշ, տավարի միս շոգեխաշելու     |            |             |
|     |համար և  այլն                       |            |             |
| 6.  |Մսի ասորտի                          |   18       |+2-ից +6     |
| 7.  |Սննդային ոսկրեր                     |   24       |+2-ից +6     |
| 8.  |Գյուղատնտեսական կենդանիների         |            |             |
|     |ենթամթերք`                          |            |             |
|     |սառեցրած                            |   48       |+2-ից +6     |
|     |պաղեցրած                            |   24       |+2-ից +6     |
| 9.  |Խորովածի կիսապատրաստվածք            |   24       |+2-ից +6     |
|     |մարինադացված                        |            |             |
| 10. |Կիսապատրաստվածքներ աղացած մսից`     |            |             |
|     |բնական շնիցել, կոտլետներ, կիևյան  և |   12       |             |
|     |այլ տեսակներ, բիֆշտեքս, լյուլա-     |   48       |+2-ից +6     |
|     |քյաբաբ                              |            |             |
|     |աղացած բիֆշտեքս սառեցրած            |   48       |ոչ բարձր -5- |
|     |բարձր սննդային արժեքավորության      |            |ից           |
|     |կիսապատրաստվածքներ`                 |   12       |+2-ից +6     |
|     |կոտլետներ` տավարի մսից, անյուղ և    |            |             |
|     |այլ տեսակների                       |            |             |
|     |կոլոլակ տավարի մսից, մսային         |            |             |
|     |գնդիկներ                            |   12       |             |
|     |համակցված կիսապատրաստվածքներ        |            |             |
|     |(կոտլետներ միս-կարտոֆիլային, միս-   |            |             |
|     |բանջարեղենային և  այլն)             |            |             |
| 11. |Մսի արդյունաբերության և  հանրային   |            |             |
|     |սննդի կազմակերպությունների          |            |             |
|     |նախապատրաստական արտադրամասերում     |            |             |
|     |արտադրվող մսի խճողակ (ֆարշ)         |   12       |+2-ից +6     |
|     |դիետիկ և  խճողակ                    |   18       |+2 -ից +6    |
|     |մսի խճողակ սառեցրած                 |   48       |             |
|     |մսի համակցված խճողակ հատուկ         |   12       |0-ից ցածր    |
|     |(սոյայի սպիտակուցի  ավելացմամբ)     |            |+2-ից +6     |
| 12. |Առևտրի  և  հանրային սննդի           |            |             |
|     |կազմակերպություններում արտադրվող    |    6       |+2 -ից +6    |
|     |մսի խճողակ                          |            |             |
| 13. |Մսով պելմեններ, կոլոլակ  սառեցրած   |   48       |ոչ բարձր -   |
|     |                                    |            |5-ից         |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |Կիսապատրաստվածքներ                  |            |             |
|     |թռչնի և  ճագարի  մսից               |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 14. |Թռչնի և  ճագարի միս պաղեցրած        |   48       |+2 -ից +6    |
|     |փաթեթավորված                        |            |             |
| 15. |Թռչնի և  ճագարի միս սառեցրած        |   72       |+2 -ից +6    |
| 16. |Թռչնի մսից կիսապատրաստվածքներ       |            |             |
|     |(խոհարարական մշակման համար          |            |             |
|     |պատրաստված մսեղիք, ֆիլե, սուկի,     |            |             |
|     |ողնաշարի անոսկր մաս,  բդիկներ,      |   48       |+2 -ից +6    |
|     |ճտեր տապակայի համար)                |            |             |
| 17. |Հավաքածուներ` դոնդողի, ռագուի,      |   12       |+2 -ից +6    |
|     |սուպերի   համար                     |            |             |
| 18. |Կիսապատրաստվածքներ աղացած թռչնի     |            |             |
|     |մսից (կոտլետներ հավի մսից,          |   12       |+2-ից +6     |
|     |կոտլետներ հնդկահավի մսից և  այլն)   |            |             |
| 19. |Թռչնի և  ճագարի ենթամթերք և  դրանցից|            |             |
|     |կիսապատրաստվածքներ                  |   24       |+2 -ից +6    |
|     |Խոհարարական արտադրանք տավարի, խոզի  |            |             |
|     |և  ոչխարի (այծի) մսից               |            |             |
| 20. |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպությունների                |   24       |             |
|     |նախապատրաստական արտադրամասերում     |            |             |
|     |արտադրվող եփած միս (խոշոր           |            |             |
|     |կտորներով սառը ճաշատեսակների        |            |             |
|     |համար, խոշոր կտորներով, կտրատված    |            |             |
|     |բաժինների` I-ին և  II-րդ            |            |             |
|     |ճաշատեսակների համար)                |            |             |
| 21. |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպություններում              |   12       |+2 -ից +6    |
|     |(բացառությամբ նախապատրաստական       |            |             |
|     |արտադրամասերի) պատրաստված խաշած     |            |             |
|     |միս                                 |            |             |
| 22. |* Հանրային  սննդի                   |            |             |
|     |կազմակերպությունների                |            |             |
|     |նախապատրաստական արտադրամասերում     |   48       |+2-ից +6     |
|     |պատրաստված տապակած միս (տավարի և    |            |             |
|     |խոզի տապակած միս` սառը              |            |             |
|     |ճաշատեսակների համար, տապակած խոշոր  |            |             |
|     |կտորներով և  կտրատած բաժինների`     |            |             |
|     |երկրորդ ճաշատեսակների համար, միս    |            |             |
|     |դոնդողում)                          |            |             |
| 23. |Հանրային  սննդի                     |            |             |
|     |կազմակերպություններում              |            |             |
|     |(բացառությամբ նախապատրաստական       |   24       |+2-ից +6     |
|     |արտադրամասերի) պատրաստված           |            |             |
|     |տապակած միս                         |            |             |
| 24. |* Միս լցոնած ճարպով շոգեխաշած       |            |             |
|     |(խոշոր կտորներով, կտրատված          |   24       |+2-ից +6     |
|     |բաժինների II-րդ ճաշատեսակների       |            |             |
|     |համար, միս դոնդողում)               |            |             |
| 25. |Ենթամթերք  եփած (լեզու, սիրտ,       |   18       |+2-ից +6     |
|     |երիկամ, ուղեղ)                      |            |             |
| 26. |Լյարդ տապակած                       |   24       |+2-ից +6     |
| 27. |Խոհարարական արտադրանք աղացած մսից   |            |             |
|     |տապակած (կոտլետներ, բիֆշտեքս,       |   12       |+2-ից +6     |
|     |շնիցել և  այլ)                      |            |             |
| 28. |Դոնդող մսով                         |   12       |+2-ից +6     |
| 29. |Մսի արդյունաբերության               |            |             |
|     |կազմակերպություններում  արտադրված   |   24       |0-ից +2      |
|     |պաշտետներ` մսից, լյարդից և  թռչնի   |            |             |
|     |մսից                                |            |             |
| 30. |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպություններում պատրաստված   |    6       |+2-ից +6     |
|     |պաշտետներ` մսից և  լյարդից          |            |             |
| 31. |Մսի արդյունաբերության               |            |             |
|     |կազմակերպություններում արտադրված    |            |             |
|     |արգանակներ`                         |            |             |
|     |  խտացրած                           |   24       |+2-ից +6     |
|     |  հեղուկ                            |    6       |+2-ից +6     |
| 32. |* Արգանակներ դոնդողանյութով:        |            |             |
|     |Կիսապատրաստվածքներ                  |            |             |
|     |   մսի                              |   48       |+2-ից +6     |
|     |   հավի                             |   24       |+2-ից +6     |
| 33. |* Արգանակ հավի ոսկորից:             |   24       |+2 -ից +6    |
|     |Կիսապատրաստվածք                     |            |             |
| 34. |* Խիտ արգանակ ոսկորներից:           |   48       |+2-ից +6     |
|     |Կիսապատրաստվածք                     |            |             |
|     |Խոհարարական  արտադրանք  ճագարի      |            |             |
|     |և  թռչնի մսից                       |            |             |
| 35. | Բադերի և  ճտերի  մսեղիք`           |   48       |+2-ից +6     |
|     |կարմրացրած                          |            |             |
| 36. |Թռչնի մսեղիք`  ապխտած, ապխտած       |            |             |
|     |/տապակած, ապխտած-եփած               |   72       |+2-ից +6     |
| 37. |* Հանրային սննդի                    |            |             |
|     |կազմակերպությունների                |            |             |
|     |նախապատրաստվածքային                 |   48       |+2-ից +6     |
|     |արտադրամասերում  և  թռչնի           |            |             |
|     |վերամշակման կազմակերպություններում  |            |             |
|     |կենտրոնացված եղանակով արտադրվող     |            |             |
|     |թռչնի ու ճագարի տապակած  միս        |            |             |
| 38. |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպություններում պատրաստվող   |   24       |+2-ից +6     |
|     |թռչնի և  ճագարի միս` յուղով տապակած |            |             |
| 39. |* Հանրային սննդի                    |            |             |
|     |կազմակերպությունների                |            |             |
|     |նախապատրաստվածքային                 |            |             |
|     |արտադրամասերում  և  թռչնի           |   24       |+2-ից +6     |
|     |վերամշակման                         |            |             |
|     |կազմակերպություններում              |            |             |
|     |կենտրոնացված եղանակով արտադրվող     |            |             |
|     |թռչնի մսեղիք` եփած                  |            |             |
| 40. |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպություններում պատրաստված   |   18       |+2 -ից +6    |
|     |թռչնի մսեղիք եփած                   |            |             |
| 41. |* Թռչնի բաժնեմասնատված խաշած միս`   |   24       |+2 -ից +6    |
|     |դոնդողի մեջ                         |            |             |
| 42. |* Թռչնի փափուկ  միս  խաշած          |   24       |+2 -ից +6    |
|     |բրիկետի ձևով                        |            |             |
| 43. |Թռչնի մսից  պատրաստված կոտլետներ    |   12       |+2 -ից +6    |
| 44. |Եփած ձու                            |   24       |+2 -ից +6    |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |Երշիկներ  և  երշիկեղեն              |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 45. |Դոնդող թաղանթի մեջ                  |   36       |+2 -ից +6    |
| 46  |Երշիկեղեն դոնդողի մեջ զելց          |            |             |
|     |բարձր տեսակի                        |   48       |+2 -ից +6    |
|     |առաջին և  երկրորդ տեսակի            |   24       |+2 -ից +6    |
|     |երրորդ տեսակի                       |   12       |+2 -ից +6    |
| 47. |Ռուլետ խմապից                       |   12       |+2 -ից +6    |
| 48. |Երշիկներ  եփած`                     |            |             |
|     |  բարձր տեսակի                      |   72       |+2 -ից +6    |
|     | 1-ին և  2-րդ տեսակի                |   48       |+2 -ից +6    |
|     |  երրորդ տեսակի                     |   24       |+2 -ից +6    |
| 49. |Նրբերշիկներ  և  սարդելկաներ         |   48       |+2 -ից +6    |
| 50. |Մսային հացեր`                       |            |             |
|     |  բարձր տեսակի                      |   72       |+2-ից +6     |
|     |  1-ին և  2-րդ տեսակի               |   48       |+2 -ից +6    |
| 51. |Երշիկներ լյարդաթոքային              |            |             |
|     |(ենթամթերքից)                       |            |             |
|     |  բարձր և  1-ին տեսակի              |   48       |+2 -ից +6    |
|     |  2-րդ տեսակի                       |   24       |+2 -ից +6    |
|     |  3-րդ տեսակի                       |   12       |+2 -ից +6    |
| 52. |Երշիկներ արյունային`                |            |             |
|     |  1-ին և  2-րդ տեսակի               |   24       |+2 -ից +6    |
|     |  3-րդ տեսակի                       |   12       |+2 -ից +6    |
|     |  ապխտած 1-ին տեսակի                |   48       |+2 -ից +6    |
| 53. |Եփած արտադրատեսակներ թաղանթի մեջ    |            |             |
|     |(խոզապուխտ ասորտի, խոզապուխտ        |            |             |
|     |նախաճաշի համար, խոզապուխտ թաղանթի   |   72       |+2 -ից +6    |
|     |մեջ և  այլ)                         |            |             |
| 54. |Երշիկներ եփած` ենթամթերքի           |            |             |
|     |ավելացմամբ, սարդելկաներ             |   24       |+2 -ից  +6   |
|     |սպիտակուցային և  ենթամթերքից        |            |             |
| 55. |Երշիկեղեն պոլիմերային թաղանթի մեջ   |            |             |
|     |վակուումային եղանակով               |            |             |
|     |փաթեթավորված`  եփած երշիկներ, եփած  |   48       |+2 -ից +6    |
|     |արտադրանք` խոզի, տավարի և  ոչխարի   |            |             |
|     |մսից                                |            |             |
| 56. |Երշիկներ լյարդ /թոքից բուսական      |            |             |
|     |(ձավարեղենի ավելացումով)            |   12       |+2 -ից +6    |
| 57. |Երշիկներ  մանկական /դպրոցական       |   36       |+2 -ից +6    |
|     |սննդի համար                         |            |             |
| 58. |Եփած երշիկներ թռչնի մսից` բարձր     |   72       |+2 -ից +6    |
|     |տեսակի                              |            |             |
| 59. |Եփած երշիկներ թռչնի մսից`  1-ին     |   48       |+2 -ից +6    |
|     |տեսակի, նրբերշիկներ                 |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |ՁԿՆԵՂԵՆ ԵՎ ԾՈՎԱՄԹԵՐՔ                |            |             |
|     |Կիսապատրաստվածքներ                  |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 60. |Ձուկ բոլոր անվանումների պաղեցրած    |   48       |0-ից -2      |
| 61. |Ձուկ և  ձկնամթերք բոլոր             |            |             |
|     |անվանումների սառեցրած և  փայլապատ   |   24       |0-ից -2      |
| 62. |Ձուկ /կտրված, չսառեցված             |   24       |-2-ից +2     |
| 63. |Ձուկ չափաբաժիններով պաքսիմատով      |   12       |+2-ից +6     |
| 64. |Ձկան կիսապատրաստվածք խորովելու և    |   24       |-2-ից +2     |
|     |տապակելու համար                     |            |             |
| 65. |Կոտլետներ, խճողակ, ձուկ             |            |             |
|     |/կարտոֆիլային կոտլետներ, բլիթներ/   |   12       |-2-ից +2     |
|     |բլիններ (առանց սառեցնելու)          |            |             |
| 66. |Կոտլետներ, տոլմա և  խճողակ սառեցրած |   72       |-4-ից -6     |
| 67. |Ձկան պելմենիներ սառեցրած            |   48       |-4-ից -6     |
|     |Խոհարարական արտադրանք               |            |             |
| 68. |Ձուկ (բոլոր անվանումների) տապակած   |   36       |+2-ից +6     |
| 69. |Ձուկ (բոլոր անվանումների)           |   48       |+2-ից +6     |
|     |խորոված/տապակած                     |            |             |
| 70. |Ձուկ (բոլոր անվանումների) եփած      |   24       |+2-ից +6     |
| 71. |Ձուկ խճողած                         |   24       |+2-ից +6     |
| 72. |Աղ դրած ձկից աղացած արտադրանք       |   24       |+2-ից +6     |
|     |(ծովատառեխ, թյունիկ և  այլ)         |            |             |
| 73. |Ձկան (բոլոր անվանումների)           |   12       |+2-ից +6     |
|     |կոտլետներ  տապակած                  |            |             |
| 74. |Տիֆտելներ ձկան տոմատի սոուսում,     |   48       |+2-ից +6     |
|     |կոլոլակ                             |            |             |
| 75. |Ձուկ (բոլոր անվանումների) և  ռուլետ |   48       |+2-ից +6     |
|     |տաք  եղանակով ապխտած                |            |             |
| 76. |Ձկան երշիկներ եփած                  |   48       |+2-ից +6     |
| 77. |Ձուկ դոնդողում «Ձկնորսական»,        |   12       |+2-ից +6     |
|     |«Հատուկ» և  այլ                     |            |             |
| 78. |Խեցգետիններ և  մանր ծովախեցգետիններ |   12       |+2-ից +6     |
|     |եփած                                |            |             |
| 79. |Ծովախեցգետնի ձողիկներ               |   48       |+2-ից +6     |
| 80. |Կաղամար բանջարեղենով թթվասերի       |   24       |+2-ից +6     |
|     |սոուսի մեջ, կոտլետներ կաղամարից,    |   48       |+2-ից +6     |
|     |կաղամար մարինադացված                |            |             |
| 81. |Խոհարարական արտադրանք «Օկեան»       |            |             |
|     |սպիտակուցային մածուկից              |   24       |+2-ից +6     |
|     |արդյունաբերական արտադրության        |            |             |
| 82. |Յուղ ձկան և  ձկնկիթի (բոլոր         |   24       |+2-ից +6     |
|     |անվանումների)                       |            |             |
| 83. |Ձուկ դոնդողի մեջ                    |   24       |+2-ից +6     |
| 84. |Ձկան մածուկներ պոլիմերային          |   24       |+2-ից +6     |
|     |սպառողական տարայում                 |            |             |
| 85. |Ձկան 2-րդ կերակրատեսակներ           |            |             |
|     |պոլիմերային  սպառողական տարայում`   |            |             |
|     |  առանց սառեցման                    |   12       |+2-ից +6     |
|     |  սառեցրած                          |   72       |-4-ից  - 6   |
| 86. |Սպիտակուցային սառեցրած մածուկ       |   72       |-1-ից -3     |
|     |«Օկեան»                             |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |ԿԱԹՆԱՄԹԵՐՔ                          |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 87. |Պաստերիզացված կաթ, սերուցք,         |   36       |+2-ից +6     |
|     |ացիդոֆիլին                          |            |             |
| 88. |Կեֆիր                               |   36       |+2-ից +6     |
| 89. |Մածուն                              |   48       |+2-ից +6     |
| 90. |Ըմպելիքներ շիճուկից  (բոլոր         |   48       |+2-ից +6     |
|     |անվանումների)                       |            |             |
| 91. |Թան թարմ                            |   36       |+2-ից +6     |
| 92. |Բնական կումիս (զամբիկի կաթից),      |   48       |+2-ից +6     |
|     |կումիս կովի կաթից                   |            |             |
| 93. |Թթվասեր                             |   72       |+2-ից +6     |
|     |Դիետիկ թթվասեր                      |   48       |+2-ից +6     |
| 94. |Կաթնաշոռ յուղալի և                  |            |             |
|     |յուղաճարպազրկված դիետիկ             |   36       |+2-ից +6     |
|     |Գյուղական 5 % յուղայնությամբ        |   24       |+2-ից +6     |
| 95. |Պանրիկներ սոյայից, սոյայի թթվեցրած  |   12       |+2-ից +6     |
|     |կաթ                                 |            |             |
| 96. |Կիսապատրաստվածքներ կաթնաշոռից       |            |             |
|     |(բոլոր անվանումների)                |   24       |+2-ից +6     |
|     |լցոնով կաթնաշոռային կարկանդակներ    |   24       |ոչ բարձր  -  |
|     |                                    |            |5 -ից        |
| 97. |Կաթնաշոռային պանրիկներից            |            |             |
|     |պատրաստված արտադրանք                |   36       |0-ից +2      |
| 98. |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպություններում կաթնաշոռից   |            |             |
|     |պատրաստված թխվածքաճաշ (զապեկանկա)   |   48       |+2-ից +6     |
|     |և  քաղցրակուտապ (պուդինգ)           |            |             |
| 99. |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպություններում կաթնաշոռից   |            |             |
|     |պատրաստված խոհարարական արտադրանք`   |            |             |
|     |- քաղցրակուտապ կաթնաշոռային         |   24       |+2-ից +6     |
|     |(յուղոտ և  կիսայուղոտ)              |            |             |
|     |- զրազներ կաթնաշոռից չամիչով        |   36       |+2-ից +6     |
|     |(յուղոտ և  կիսայուղոտ)              |            |             |
| 100 |Պանիր (կաթնաշոռ) տնական             |   36       |+2-ից +6     |
| 101 |Սերուցքային պանիրներ` փաթեթավորված  |            |             |
|     |պոլիստիրոլից և  այլ պոլիմերային     |            |             |
|     |նյութերից տուփերում                 |            |             |
|     |  մրգային քաղցր տեսակի              |   48       |+2-ից +6     |
|     |  կծու,  ռոքֆոր տեսակի              |   72       |+2-ից +6     |
| 102 |Պանիրներ փափուկ և  աղաջրային` առանց |   48       |+2-ից +6     |
|     |հասունացման                         |            |             |
| 103 |Պանրային զանգված                    |   48       |+2-ից +6     |
| 104 |Շիճուկակարագ                        |   48       |+2-ից +6     |
| 105 |Սերուցքային  ըմպելիքներ             |   24       |+2-ից +6     |
| 106 |Սերուցքային կարագ` մանր կտորներով   |    6       |+2-ից +6     |
| 107 |Ըմպելիք «Հարավային»                 |   24       |+2-ից +6     |
| 108 |Ըմպելիքներ «Սիրողական»,  «Ձյունիկ»  |   36       |+2-ից +6     |
| 109 |* Մանկական սնունդ` համաձայն         |            |             |
|     |սպառողական տարայի մակնշման          |            |             |
| 110 |Մանկական  կաթնախոհանոցի  արտադրանք  |   24       |+2-ից +6     |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |ԲԱՆՋԱՐԵՂԵՆ                          |            |             |
|     |Կիսապատրաստվածքներ                  |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 111 |Կարտոֆիլ հում`   մաքրված,           |   48       |+2-ից +6     |
|     |սուլֆիտացված                        |            |             |
| 112 |Կաղամբ թարմ սպիտակագլուխ մաքրած     |   12       |+2-ից +6     |
| 113 |Մաքրած  հում գլուխ սոխ, գազար,      |   24       |+2-ից +6     |
|     |ճակնդեղ                             |            |             |
| 114 |* Ամսական բողկ, ծովաբողկ` մաքրած,   |   12       |+2-ից +6     |
|     |կտրատած                             |            |             |
| 115 |* Մաղադանոս մշակված`                |            |             |
|     |    կանաչ տերևները                  |   18       |+2-ից +6     |
|     |    արմատները                       |   24       |+2-ից +6     |
| 116 |* Նեխուր մշակված`                   |            |             |
|     |    կանաչ տերևները                  |   18       |+2-ից +6     |
|     |    արմատները                       |   24       |+2-ից +6     |
| 117 |* Կանաչ սոխ մշակված                 |   18       |+2-ից +6     |
| 118 |* Սամիթ մշակված                     |   18       |+2-ից +6     |
| 119 |* Թարխուն մշակված                   |   18       |+2-ից +6     |
| 120 |* Վայրի  ստեպղին (գազար) մշակված    |   24       |+2-ից +6     |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |Ջերմային  մշակման  ենթարկված        |            |             |
|     |կիսապատրաստվածքներ                  |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 121 |* Թխվածքաճաշ /զապեկանկա/ կաղամբով,  |            |             |
|     |գազարով, բանջարեղենով, կարտոֆիլով,  |   18       |+2-ից +6     |
|     |մսով                                |            |             |
| 122 |* Կոտլետներ գազարի, կաղամբի,        |   18       |+2-ից +6     |
|     |ճակնդեղի, կարտոֆիլի                 |            |             |
| 126 |Շնիցել կաղամբից, խճողակ կաղամբի,    |   12       |+2-ից+6      |
|     |խճողակ գազարի                       |            |             |
| 127 |* Աղ դրած վարունգ`  կտրատված,       |   24       |+2-ից +6     |
|     |տապակած                             |            |             |
| 128 |* Սպիտակագլուխ թարմ կաղամբ`         |   12       |+2-ից +6     |
|     |կտրատված,  շոգեխաշած                |            |             |
| 129 |* Թթու դրած սպիտակագլուխ կաղամբ`    |            |             |
|     |շոգեխաշած 1-ին ճաշատեսակների համար  |   72       |+2-ից +6     |
| 130 |* Սոխ, գազար շոգեխաշած              |   48       |+2-ից +6     |
| 131 |* Սոուսներ խտացրած`                 |            |             |
|     |- կարմիր  տոմատի                    |   72       |+2-ից+6      |
|     |- սպիտակ, թթվասերային, խնձորի       |   48       |+2-ից+6      |
| 132 | Տոլմայի  կիսապատրաստվածքներ`       |            |             |
|     |բանջարեղենային, մսով և  բրնձով,     |   12       |+2-ից+6      |
|     |ձկով և  բրնձով, կաթնաշոռով և  բրնձով|            |             |
|     |և  այլ                              |            |             |
| 133 |* Տոլմայի կիսապատրաստվածք մսով և    |            |             |
|     |բրնձով, պատրաստված հանրային սննդի   |            |             |
|     |կազմակերպություններում              |    6       |+2-ից+6      |
| 134 |* Աղցան թթվեցրած կաղամբից           |   24       |+2-ից+6      |
| 135 |* Բանջարեղեն եփած մաքրած`           |            |             |
|     |    գազար                           |   24       |+2-ից+6      |
|     |    բազուկ                          |   24       |+2-ից+6      |
|     |    կարտոֆիլ                        |   18       |+2-ից+6      |
| 136 |* Բանջարեղեն եփած, մաքրած, կտրատած` |            |             |
|     |    գազար                           |   18       |+2-ից+6      |
|     |    բազուկ                          |   18       |+2-ից+6      |
|     |    կարտոֆիլ                        |   12       |+2-ից+6      |
| 137 |* Աղցաններ (մսից, ձկից և  այլն)     |   12       |+2-ից+6      |
|     |չհամեմված                           |            |             |
| 138 |Հանրային սննդի                      |            |             |
|     |կազմակերպություններում պատրաստված   |            |             |
|     |բոլոր տեսակների աղցաններ,           |    6       |+2-ից+6      |
|     |խառնախորտիկներ` չհամեմված           |            |             |
| 139 |Բանջարեղեն եփած, չմաքրած            |    6       |+2-ից+6      |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |ԱԼՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ                   |            |             |
|     |Կիսապատրաստվածքներ                  |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 140 |Խմոր (խմորիչային, դրոժով)` թխված և  |            |             |
|     |տապակված կարկանդակների,             |            |             |
|     |փքաբլիթների, լցոնով կարկանդակների,  |    9       |+2-ից+6      |
|     |կուտապի և  ալրային այլ արտադրանքի   |            |             |
|     |համար                               |            |             |
| 141 |Խմոր շերտավոր անալի` տորթերի,       |            |             |
|     |կարկանդակների և  ալրային այլ        |   24       |+2-ից+6      |
|     |արտադրանքի համար                    |            |             |
| 142 |Խմոր փխրուն  տորթերի և              |   36       |+2-ից+6      |
|     |կարկանդակների համար                 |            |             |
| 143 |Խմոր լցոնով կարկանդակների համար     |   24       |+2-ից+6      |
| 144 |Նախապատրաստվածքներ նրբաբլիթների     |   24       |+2-ից+6      |
|     |/բլինների/ համար                    |            |             |
| 145 |Նրբաբլիթներ լցոնած խճողակով`        |            |             |
|     |   մսով, կաթնաշոռով, խնձորով        |   12       |+2-ից+6      |
|     |    ջեմով, պովիդլոյով               |   18       |+2-ից+6      |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |Խոհարարական արտադրանք               |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 146 |Պանրային ձողիկներ                   |   72       |+2-ից+6      |
| 147 |Խմորիչային դրոժով խմորից լոռաբլիթ,  |            |             |
|     |հյութալի բլիթ, կուտապներ կիսաբաց`   |   24       |+2-ից+6      |
|     |  կաթնաշոռով                        |    6       |ոչ բարձր +20-|
|     |  պովիդլոյով և  մրգային լցոնով      |   24       |ից           |
|     |                                    |            |ոչ բարձր +20-|
|     |                                    |            |ից           |
| 148 |Կարկանդակներ, չեբուրեկներ,          |            |             |
|     |բելյաշներ, թխվածքաբլիթներ,          |            |             |
|     |կուլեբյակներ` թխված,                |   24       |+2-ից+6      |
|     |տապակված (մսով, ձվով, կաթնաշոռով,   |    3       |ոչ բարձր     |
|     |կաղամբով, սիրտ /թոքով և  այլ տեսակի |            |+20-ից       |
|     |լցոններով)                          |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |ՁԱՎԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ             |            |             |
|     |Կիսապատրաստվածքներ                  |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 149 |Կոտլետներ  սպիտակաձավարից,          |   18       |+2-ից+6      |
|     |կորեկաձավարից                       |            |             |
|     |Խոհարարական  արտադրանք              |            |             |
| 150 |Թխվածքաճաշ սպիտակաձավարից, բրնձից,  |            |             |
|     |բրինձ-կաթնաշոռով                    |   12       |+2-ից+6      |
| 151 |Քաղցրակուտապ կաթով, բրնձով          |   24       |+2-ից+6      |
| 152 |Ձավարաճաշ կաթնաշոռով յուղալի և      |   24       |+2-ից+6      |
|     |կիսայուղոտ                          |            |             |
| 153 |Փլավ մրգային                        |   24       |+2-ից+6      |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |ԱԼՐԱՅԻՆ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ, ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ,   |            |             |
|     |ԸՄՊԵԼԻՔՆԵՐ                          |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 154 |Տորթեր և  հրուշակ`                  |            |             |
|     |հարած սպիտակուցային կրեմով,         |            |             |
|     |մրգային ձևավորումով  կամ առանց      |            |             |
|     |կրեմային ձևավորման                  |   72       |+2-ից+6      |
|     |  սերուցքային կրեմով                |   36       |+2-ից+6      |
|     |  եփած կրեմով, հարած սերուցքային    |    6       |+2-ից+6      |
|     |կրեմով                              |            |             |
| 155 |Բիսկվիտային ռուլետներ`              |            |             |
|     |  կրեմով                            |   36       |+2-ից+6      |
|     |  կաթնաշոռով                        |   24       |+2-ից+6      |
| 156 | Անուշահամ դոնդողներ, սամբուկ,      |   24       |+2-ից+6      |
|     |մուսս                               |            |             |
| 157 |Կրեմներ` սերուցքային,               |   24       |+2-ից+6      |
|     |կաթնաշոռամրգային                    |            |             |
| 158 |Սերուցք հարած                       |    6       |+2-ից+6      |
| 159 |Տորթ կաթնաշոռից                     |   24       |+2-ից+6      |
| 160 |Կվաս արդյունաբերական արտադրության`  |            |             |
|     |  կվաս հացի չպաստերիզացված          |   48       |+2-ից+6      |
|     |  կվաս «Մոսկովյան»                  |   72       |+2-ից+6      |
| 161 |Արդյունաբերական արտադրության ոչ     |            |             |
|     |ոգելից ըմպելիքներ չգազացված`        |            |             |
|     |կիտրոնի, բալի և  այլ մրգերի         |            |             |
|     |(առանց պահածոյացնող նյութերի)       |   48       |+2-ից+6      |
|     |ԱՐԱԳ  ՍԱՌԵՑՐԱծ   ՄԹԵՐՔ              |            |             |
|     |Աղցաններ  և    ուտեստներ            |            |             |
| 162 |Աղցան կարմրագլուխ կաղամբից          |   24       |0-ից+4       |
| 163 |Աղցան բազուկից                      |   24       |0-ից+4       |
| 164 |Բանջարեղենային ուտեստ տոմատով       |   24       |0-ից+4       |
|_____|____________________________________|____________|_____________|
|     |Երկրորդ ճաշատեսակներ և  գարնիրներ   |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 165 |Գուլյաշ տավարի մսից                 |            |             |
| 166 |Շոգեխաշած տավարի միս                |            |             |
| 167 |Միս տնական ձևով                     |            |             |
| 168 |Բեֆստրոգանով                        |            |             |
| 169 |Կոլոլակ                             |            |             |
| 170 |Կոլոլակ առանց սոուսի                |   96       |ոչ բարձր -5  |
|     |                                    |            |-ից          |
| 171 |Կոլոլակներ սոուսով                  |            |             |
| 172 |Բիֆշտեքս                            |   48       |ոչ բարձր 0-ից|
| 173 |Սարդելկա                            |            |             |
| 174 |Նրբերշիկ                            |            |             |
| 175 |Երշիկ                               |            |             |
| 176 |Նրբաբլիթ  /բլինչիկ գյուղական/       |            |             |
| 177 |Նրբաբլիթ  /բլինչիկ կովկասյան/       |            |             |
| 178 |Նրբաբլիթ /բլինչիկ  կաղամբով/        |            |             |
| 179 | Նրբաբլիթ /բլինչիկ կաթնաշոռով/      |            |             |
| 180 | Նրբաբլիթ /բլինչիկ մրգային լցոնով/  |            |             |
|_____|____________________________________|____________|_____________|
| 181 |Կրոկետ                              |   48       |ոչ բարձր -5- |
|     |                                    |            |ից           |
| 182 |Կոտլետ սոուսում գյուղական           |   48       |ոչ բարձր -6- |
|     |                                    |            |ից           |
| 183 |Կոտլետ գյուղական,  առանց սոուսի     |   48       |ոչ բարձր -6- |
|     |                                    |            |ից           |
| 184 |Խճողակ կրոկետի համար                |   48       |ոչ բարձր -6- |
|     |                                    |            |ից           |
| 185 |Կաղամբ թթվեցրած,  շոգեխաշած         |   24       |0-ից +4      |
| 186 |Կաղամբ թարմ,  շոգեխաշած             |   24       |0-ից +4      |
._____________________________________________________________________.
 
Սույն սանիտարական կանոններում և հիգիենիկ նորմերում չներառված ազգային սննդատեսակների և ֆիրմային ճաշատեսակների, ինչպես նաև նոր արտադրատեսակների պահպանման ջերմային ռեժիմներն ու ժամկետները սահմանվում են ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից համաձայնեցրած դրանց նորմատիվային փաստաթղթերում (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ):
Սույն սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմերի պահանջների կատարման հսկողությունն իրականացվում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից: