Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.09.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   17.09.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 16.09.2022 թիվ 1432-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2022 թվականի N 633-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման հավելվածի 11-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված)` «ԳԱԶ-5312» մակնիշի, 090CD61 պետհամարանիշի (VIN XTH531200K1191020) շարժական գույքը (տրանսպորտային միջոց, թողարկման տարեթիվը` 1989 թվական, տեխնիկական անձնագրի համարը` XB394167, համախառն հաշվեկշռային արժեքը` 780000 դրամ), (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքին (Խոզնավար, Վաղատուր և Խնածախ բնակավայրեր)` գույքի նպատակային նշանակության և հանրօգուտ նպատակներով օգտագործման պայմանով (կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կողմից հրդեհներին և այլ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման կազմակերպման նպատակով` մինչև հիմնական ուժերի ժամանումը):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու առաջարկել համայնքի ղեկավարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը.

2) նվիրաբերության պայմանագրում սահմանել, որ`

ա. պայմանագրի նոտարական վավերացման (պայմանագրի նոտարական վավերացման դեպքում) և գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը ենթակա են իրականացման` Տեղ խոշորացված համայնքի ուժերով և միջոցներով,

բ. նվիրաբերության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է դիմել նվիրաբերությունը վերացնելու պահանջով և նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և առաջարկել Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2022
N 633-Ա
Որոշում