Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼ ...

25.05.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   25.05.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 24.05.2022 թիվ 572-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2022 թվականի N 537-Ա

 

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2022 թվականի մայիսի 24-26-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա)` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

2. Սարգիս Հայոցյանի` Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածի N 7.1 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի միջոցով կատարվող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացմանն աջակցություն» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սարգիս Հայոցյանի` Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա) գործուղման գիշերակացի և ներքին ուղևորության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 19

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.05.2022
N 537-Ա
Որոշում